Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խաղից

Հոկտեմբեր 22,2005 00:00

Խաղից խաղ. անհանգիստ գիշեր 18-ամյա զրուցակիցս աշխատում էր VIVARO-ի գրասենյակներից մեկում: Աշխատանքը սկսվում է երեկոյան ժամը 10-ից եւ ավարտվում առավոտյան նույն ժամին: Ֆուտբոլի մոլի երկրպագու է եւ ֆուտբոլն էլ տարել է նրան VIVARO, որտեղ մարդիկ գումարներ են դնում, կանխատեսում հաղթանակներ՝ պարտության մասին չմտածելով: «Դժվար չէ՞ ֆուտբոլասերների հետ լեզու գտնելը» հարցիս պատասխանում է՝ դժվար է այն ժամանակ, երբ ուրախությունից կամ տխրությունից նրանք հարբած են գալիս գրասենյակ: «Իսկ արտակարգ դեպքերը հաճախակի՞ են» հարցիս պատասխանում է, որ «ՉՊ-ներ» չեն լինում: Վտանգավոր վիճակը կապված է գիշերային կողոպուտի հետ. խաղերի օրերը շաբաթ-կիրակի են եւ, իր ասելով՝ իրենց մոտ ամեն օր 300-500 հազար դրամ գումար է շրջանառվում: Երկրպագուները գալիս են VIVARO գիշերվա ժամը 4-ից հետո: – Իսկ կին ֆուտբոլասեր ունե՞ք: – Կա մեկը: Սակայն նա գումար չի դնում: Գնում է VIVARO-ի քարտերից եւ ինտերնետային տարբերակով խաղում: – Կանայք երբեւէ ձեզ մոտ փնտրո՞ւմ են իրենց ամուսիններին: – Հաճախ է լինում: Նրանք փնտրում են եւ իրենց ամուսիններին, եւ երեխաներին: – Անչափահասներ է՞լ են գալիս: – Մեր կանոնադրությամբ չի թույլատրվում, սակայն նրանք գալիս են ծնողների, հարազատների հետ: – Գիշերը հե՞շտ է աշխատել: – Դժվար է: Ես ինձ համարում եմ հիվանդ, քանի որ չեմ կարողանում քնել, նորմալ հաց ուտել ու միլիոնավոր դրամների հետ եմ գործ ունենում: Տակ էլ եմ տալիս: Հայաստանում գիշերային աշխատանքը չեն գնահատում: Իսկ արտասահմանում, շատերից եմ լսել, գիշերային աշխատանքի դիմաց վճարում են եռակի, քառակի շատ: – Տուն ինչպե՞ս ես վերադառնում: – Օգտվում եմ տաքսիներից: Չնայած նրանք էլ զբաղված են գիշերային թիթեռնիկներով: Գիշերվա ժամը 2-ից քաղաքը թիթեռնիկներով լցված է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել