Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ապագա

Հոկտեմբեր 22,2005 00:00

Ապագա իրավաբանները վախենում են գիշերից Կենսատեխնոլոգիական ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներից երեկ փորձեցինք ճշտել, թե ինչպես են պատկերացնում գիշերային Երեւանը, աշխատո՞ւմ են գիշերային որեւէ հիմնարկում, կաշխատե՞ն՝ եթե նրանց տրվի բարձր աշխատավարձ: Առհասարակ, երիտասարդները գիշերը նախընտրո՞ւմ են զբոսնել այգում, փողոցում, այցելել հարազատներին: Հարցման 10 մասնակիցները վախենում են դուրս գալ փողոց գիշերը ժամը 12-ից հետո: Նրանք գտնում են, որ մութն ընկնելուց հետո վտանգավոր է, քանի որ «դրսում վխտում են բոմժերը, հարբեցողներն ու գողերը»: Թերեւս առանձնանում էր Մոնիկա Շիրինյանի պատասխանը. «Այո, շատ հաճախ եմ գիշերը դրսում լինում, քանի որ գիշերային կյանքն ինձ ավելի է դուր գալիս: Ամեն գիշեր մարդն իրեն յուրովի է բացահայտում»: Հարցման 10 մասնակիցները գտնում են, որ գիշերը պետք է հանգստանալ, ոչ թե աշխատել: Գայանե Սրապյանն ասում է. «Չեմ աշխատում, բայց եթե պայմանները դրդեն՝ կաշխատեմ»: Հարցման մասնակից Ցողինե Ղազարյանի ծանոթներից շատերն աշխատում են գիշերային հերթափոխով: «Գիշերը շատ վտանգավոր է, մանավանդ կանանց համար, քանի որ փողոցներում շրջում են մուրացկաններ, բազմապիսի վտանգավոր մարդիկ»,- ասում է նա: Վերջինիս կարծիքով՝ «գիշերվա քնին փոխարինած աշխատանքը քառապատիկ բարձր պետք է վարձատրվի» եւ միայն կարիքը կարող է ստիպել, որ ինքն աշխատի: 18-ամյա Էլեն Ղազարյանը մեզ ասաց, որ փողոց, սրճարան, այգի է դուրս գալիս, երբ իր ընկերների, բարեկամների հետ է: Նրա կարծիքով՝ «հոգնեցուցիչ է աշխատել գիշերը, որովհետեւ ֆիզիկապես քայքայվում ես»: Է. Ղազարյանն ասում է նաեւ, որ չի աշխատի, ինչքան էլ մեծ գումար առաջարկվի իրեն: Ապագա իրավաբան, 22-ամյա Մարի Թադեւոսյանը մեզ տեղեկացրեց, որ իր մտերիմներից շատերն աշխատում են գիշերը. նրանք աշխատում են հիվանդանոցում, ոստիկանությունում եւ պաշտպանության նախարարությունում: Նա հայտնեց, որ նույնիսկ ամենաբարձր աշխատավարձը չի դրդի իրեն, որ ինքն աշխատի: Գայանե Սրապյանը գիշերային ակումբ ընդհանրապես չի այցելում, իսկ հարազատներին այցելում է ուշ ժամերին՝ տրամադրության հետ կապված: 20-ամյա Նարինե Տեր-Մկրտչյանը դրսում, այգիներում լինում է կեսօրին: «Գիշերային ակումբներում ընդհանրապես չեմ եղել եւ ցանկություն էլ չունեմ լինելու»: Նրա տեղեկացմամբ՝ չունի անգամ ծանոթ՝ գիշերն աշխատող: Առհասարակ, նրա պատկերացմամբ, «գիշերային աշխատանքն էլ ավելի ծանր է, որքան էլ այն հաճելի լինի եւ բարձր վարձատրվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել