Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂՆԵՐՆ ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼ ՉԷԻՆ

Հոկտեմբեր 21,2005 00:00

ԼՐԱԳՐՈՂՆԵՐՆ
ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼ ՉԷԻՆ Մեր տեղեկություններով՝ ԱԼՄ հոլդինգը դեռ
2005թ. հունվարին Սյունիքում ԱԼՄ հեռուստաընկերության մասնաճյուղ էր բացել՝ «ԱԼՄ-Սյունիք»,
որի կենտրոնակայանը գտնվում էր Կապան քաղաքում եւ հեռարձակվում էր ամեն օր, ժամը
20:00-24:00-ը՝ հեռուստաընկերության տեղի աշխատողների պատրաստած ծրագրերի շրջանակներում:
Սակայն Սյունիքում տեղի ունեցած ՏԻՄ վերջին ընտրությունների
նախապատրաստման ընթացքում, հոկտեմբերի 7-ին, ժ. 23:00-ի սահմաններում, երբ նախատեսվել
էր Կապանի քաղաքապետի թեկնածու Գագիկ Աթաջանյանի քարոզչական վերջին տեսահոլովակի
ցուցադրումը, հեռուստատեսության եթերի հեռարձակումը դադարեցվել էր: Կապանի հեռուստաաշտարակի
աշխատակիցներն անջատման այդ քայլը պատճառաբանել էին նրանով, որ իրենք դա ինքնագլուխ
չեն արել, եւ որ ունեցել են ՀՀԾ ՓԲԸ ղեկավար Աշոտ Սիմոնյանի հրահանգը: Երկու օր անց
«ԱԼՄ-Սյունիքի» գործունեությունը դադարեցվեց: Այս տեղեկությունը ճշտելու համար
երեկ մենք զրուցեցինք ԱԼՄ հոլդինգի ղեկավար Տիգրան Կարապետյանի հետ: Վերջինս հաստատեց
«ԱԼՄ-Սյունիքի» հեռարձակումը դադարեցնելու իր որոշման մասին մեր տեղեկությունը: Հերքելով
«վերեւներից» եկող ճնշումների մասին տեղեկությունները՝ պարոն Կարապետյանն ասաց. «Այդպիսի
որոշման պատճառ է դարձել այն, որ «ԱԼՄ-Սյունիքի» աշխատակիցները սկսել էին զբաղվել
քաղաքականությամբ, կոնկրետ թեկնածուի՝ Գագիկ Աթաջանյանի բացահայտ քարոզչությամբ:
Սյունիքի մարզպետն ինձ ներկայացրել է դա վկայող անհերքելի տեղեկություններ ու նաեւ
տեսագրված փաստեր: Ես դա թույլ տալ չէի կարող, նախ՝ որովհետեւ ԱԼՄ-ն ու նրա լրագրողները
պետք է զերծ լինեն քաղաքականությամբ զբաղվելուց եւ անկողմնակալ լինեն, երկրորդ՝ դա
ազդում էր իմ ղեկավարած կուսակցության վարկանիշի վրա, ինչն ինձ բնավ չէր կարող գոհացնել»:
Տ. Կարապետյանը նաեւ կարծիք հայտնեց, թե թերթերից մեկում եղած տեղեկությունները,
որոնց համաձայն ինքն ու իր կուսակցությունը Կապանում աջակցում են Գ. Աթաջանյանին,
հենց «ԱԼՄ-Սյունիքի» հեռարձակած հաղորդումների արդյունքն է եղել: Ն.
Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել