Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՌ

Հոկտեմբեր 20,2005 00:00

ԴԵՌ ՎԻՃԱՐԿՈ՞ՒՄ ԵՆ Սան Լուիսում շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտն ավարտվեց Վեսելին Տոպալովի համոզիչ հաղթանակով: Բուլղարացի գրոսմայստերը, որ չեմպիոնի կոչումն իր համար ապահովել էր մրցաշարի ավարտից առաջ, վերջին՝ 14-րդ տուրում ոչ-ոքի արեց Յուդիթ Պոլգարի հետ: Մրցաշարային ամփոփիչ աղյուսակն առաջնության ավարտից հետո այսպիսի տեսք ստացավ. 1. Վեսելին Տոպալով՝ 10,0, 2. Վիշվանաթան Անանդ՝ 8,5, 3. Պյոտր Սվիդլեր՝ 8,5, 4. Ալեքսանդր Մորոզեւիչ՝ 7,0, 5. Պետեր Լեկո՝ 6,5, 6.Ռուստամ Կասիմջանով՝ 5,5, 7.Մայքլ Ադամս՝ 5,5, 8.Յուդիթ Պոլգար՝ 4,5: Սակայն աշխարհի օրինական ու լիիրավ չեմպիոնի թեման, կարծես, դեռ օրակարգից վերջնականապես դուրս չի եկել: Մասնավորապես՝ հենց նույն Սան Լուիսում արդեն իսկ խոսակցություններ էին գնում, ասենք, Վլադիմիր Կրամնիկ-Վեսելին Տոպալով մրցամարտ կազմակերպելու մասին, որին նորընծա չեմպիոնը հարկադրված է եղել պատասխանել: Տոպալովը լրատվամիջոցներից մեկին հայտարարել է, թե չի պատրաստվում իր տիտղոսը վիճարկել Կրամնիկի հետ: «Ես այս տարի հաղթել եմ երեք գերմրցաշարերում: Կրամնիկը, անշուշտ, վերջին տասնամյակի լավագույն շախմատիստներից է: Նա հաղթել է նույնիսկ Գարրի Կասպարովին: Սակայն ՖԻԴԵ-ի վարկանիշով նա հիմա 7-րդն է եւ ինձ զիջում է 60 կետով: Դա շախմատում մեծ տարբերություն է: Հետեւաբար՝ չեմ կարծում, թե նա ինձ ձեռնոց նետելու իրավունք ունի: Եթե նրան մրցամարտի հրավիրի իրենից 60 կետ ցածր վարկանիշ ունեցող շախմատիստ՝ Կրամնիկը կծիծաղի: Կրամնիկը հրավիրվել էր Սան Լուիս, սակայն մերժել է այդ հրավերը»: Տոպալովը միեւնույն ժամանակ հայտարարել է, որ եթե իր եւ Կրամնիկի միջեւ մրցամարտ կայանա էլ, դա կլինի զուտ կոմերցիոն: Ու ավելացրել է. «Ինչո՞ւ պետք է հրաժարվեմ դրանից: Աշխարհի չեմպիոնը պետք է խաղով ապացուցի, որ ինքը ոչ միայն տիտղոսը կրողն է, այլեւ ամենաուժեղ խաղացողը: Այդ մրցամարտը ստեղծագործական առումով ինձ էլ է հետաքրքրում»: Բուլղարացին դեմ չէ նաեւ Գարրի Կասպարովի հետ հանդիպելուն, եթե աշխարհի 13-րդ չեմպիոնի՝ շախմատային կարիերան ավարտելու որոշումը փոփոխման ենթակա է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել