Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կա նաեւ «երրորդ» մեղադրանք

Հոկտեմբեր 20,2005 00:00

Հնարավոր զարգացումներ «Ռոյալ Արմենիայի»
շուրջ «Ռոյալ Արմենիա» ընկերության իրավաբան Գեւորգ Մինասյանը
հնարավոր է համարում իր անձի դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն կամ սադրանք, որը
կխոչընդոտի իրեն՝ ներկա գտնվելու ՀՀ տնտեսական դատարանում ընթացող «Ռոյալ Արմենիա»-ՀՀ
մաքսային պետական կոմիտե դատական նիստին: Դա վեճը հօգուտ մաքսայինի լուծելու ամենակարճ
ճանապարհն է, քանի որ դատարանը կարող է ընկերության հայցը թողնել առանց քննության,
եթե հայցվորը չներկայանա դատական հերթական նիստին: Նման մտավախություն ունի սուրճի,
բրնձի, պղպեղի ներմուծմամբ զբաղվող «Ռոյալ Արմենիայի» իրավաբանը, որը մեկ տարի շարունակ
չի կարողանում Մաքսային պետական կոմիտեից տեղեկատվություն ստանալ ընկերության կողմից
Հայաստան ներմուծած ապրանքների համար պատասխանողի՝ մաքսավորների կողմից մաքսային
արժեքները որոշելու մեթոդի ու դրա հիմնավորումների մասին: Մինչդեռ օրենքով այդ պատասխանը
պետք է տրվեր գրավոր դիմումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում: Մաքսավորների
կամայականությունների արդյունքում ընկերությունը հայտնվել է տնտեսական մրցակցությունից
դուրս: «Առավոտը» տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 17-ի քաղհայցի քննության ժամանակ
Մաքսային կոմիտեի ներկայացուցիչ Կարեն Կարապետյանը խնդրո առարկա հարցին պատասխանելու
փոխարեն միջնորդություն ներկայացրեց դատարան՝ կասեցնելու գործի վարույթը՝ մինչեւ
նույն ընկերության համասեփականատեր Գագիկ Հակոբյանի եւ փոխտնօրեն Արամ Ղազարյանի
դեմ հարուցված քրեական գործով որոշում կայացնելը: «Ռոյալ Արմենիա» ընկերության իրավաբանը
կարծիք հայտնեց, թե ընկերության պատասխանատուներին առաջադրված մաքսանենգության եւ
փաստաթղթերի կեղծման հոդվածների հիմքում դրված են ենթադրություններ, թե իբր նրանք
կեղծել են «Ֆեդերալ Ինվեստմենտ Գրուպ» (ՖԻԳ) ընկերության հաշիվ-ապրանքագրերը (ինվոյսները),
իսկ մատակարարած կանաչ սուրճը մաքսազերծել են կեղծ փաստաթղթերով: Այդ համագործակցության
արդյունքում «Ռոյալ Արմենիան» իբր պարտք է մնացել ՖԻԳ-ի տնօրեն Վաչե Պետրոսյանին:
Դրանից էլ «ծնվել» է երրորդ մեղադրանքը. Գ. Հակոբյանին մեղսագրվել է նաեւ խարդախության
հոդված: Իրավաբանի կարծիքով, մաքսատան ներկայացուցչի՝ դատարանում տված բացատրությունը,
թե ապրանքների մաքսային արժեքները որոշվել են ՀՀ մաքսային օրենսգրքի 91 հոդվածի կիրառմամբ,
այն է. «Ներմուծված ապրանքների մաքսային արժեքները կարող են որոշվել այն գնի հիման
վրա, որով ներմուծված ապրանքները հետագա վերամշակումից հետո ՀՀ-ում իրացվում են համախառն
ամենամեծ քանակությամբ՝ հաշվի առնելով վերամշակման հետեւանքով ավելացված արժեքը եւ
նույն հոդվածի 2-րդ կետով սահմանված նվազեցումները», ոչ մի կապ չունեն քրգործով վիճարկվող
հաշիվ-ապրանքագրերի հետ: Ըստ իրավաբանի՝ «նշյալ հոդվածի կիրառմամբ ապրանքի մաքսային
արժեքը որոշելիս հաշիվ-ապրանքագրերը հաշվի չեն առնվում»: Է.
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել