Փողը կստանան, մնում է աշխատեն 2006-ին կիրառվելու է մարզական ֆեդերացիաների ֆինանսավորման նոր կարգ Այսուհետեւ կառավարությունը պետբյուջեով հատկացված գումարներն անմիջականորեն փոխանցելու է ֆեդերացիաների բանկային հաշվեհամարներին: Այդպես յուրաքանչյուր մարզաձեւի ֆեդերացիա ինքն է տնօրինելու եղած միջոցները՝ ստանձնելով նաեւ հանրապետությունում մարզաձեւի զարգացման եւ արդյունքների համար գլխավոր պատասխանատվությունը: Ճիշտ է՝ ստացվելիք գումարները զգալիորեն քիչ են պահանջվածից, սակայն ֆեդերացիաները, լինելով հասարակական կազմակերպություններ, պարտավոր են իրենք հայթայթել անհրաժեշտ հիմնական միջոցները, ինչպես կատարվում է մյուս երկրներում: Պետությունն ընդամենը աջակցողի դերում է: Ընդ որում, այդ աջակցությունը որպես կանոն տարեցտարի ավելանում է: Մնում է, որ մեր ֆեդերացիաները կարողանան ճիշտ ու խիստ նպատակային ծախսել փողերը՝ հասնելով հնարավորինս առավելագույն արդյունքների: 2006 թվականին կառավարությունը ֆինանսավորել է 24 ազգային ֆեդերացիա, որոնք հայտերը ներկայացրել են սահմանված ժամկետներում, ապահովել անհրաժեշտ մյուս պարտադիր պայմանները: Ստորեւ ներկայացնում ենք դրանց ցանկը, եկող տարի պետությունից նրանց հատկացված գումարը (միլիոն դրամ), 2005 թվականի համեմատությամբ գումարային տարբերությունը: Ֆեդերացիայի անվանումը 2005թ. 2006թ. Աթլետիկայի ֆեդերացիա 14 մլն 18 մլն Բասկետբոլի ֆեդերացիա 10 մլն 16 մլն Բռնցքամարտի ֆեդերացիա 80 մլն 90 մլն Գեղասահքի ֆեդերացիա 4 մլն 5 մլն Դահուկ. սպորտի ֆեդեր. 7 մլն 800 հազ. 8 մլն Ըմբշ. ֆեդ. ազատ եւ հ/հ ոճեր 160 մլն 180մլն Թաեքվոնդայի ֆեդերացիա 9 մլն 10 մլն 870հազ. Կանոեի ֆեդերացիա 16 մլն 10 մլն Հայաստանի լողի դաշնություն 8 մլն 8 մլն Մականախաղի ֆեդերացիա 2 մլն 800 հազ. 4 մլն Ծանրամարտի ֆեդերացիա 80 մլն 90 մլն Հանդբոլի ֆեդերացիա 4 մլն 500 հազ. 10 մլն Հեծանվ. սպորտի ազգ. ֆեդ. 3 մլն 859 հազ. 9 մլն 500 հազ. Հրաձգության ֆեդերացիա 21 մլն 24 մլն Ձիասպորտի ֆեդերացիա 1 մլն 6 մլն Ձյուդոյի ֆեդերացիա 34 մլն 54 մլն Մարմնամարզ. ֆեդերացիա 19 մլն 500 հազ. 25 մլն Նետաձգության ֆեդերացիա 4 մլն 7 մլն Շախմատի ֆեդերացիա 50 մլն 60 մլն Ջրացատկի ֆեդերացիա 7 մլն 7 մլն Սամբոյի ֆեդերացիա 8 մլն 11 մլն 477 հազ. Սեղանի թենիսի ֆեդերացիա 10 մլն 500 հազ. 11 մլն 500 հազ. Սուսերամարտի ֆեդերացիա 10 մլն 12 մլն Վոլեյբոլի ֆեդերացիա 3 մլն 500 հազ. 7 մլն ԸՆԴԱՄԵՆԸ 568 մլն 459 հազ. 684 մլն 347 հազ.