Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկեսը հաղթեց «Կոկա-Կոլային»

Հոկտեմբեր 15,2005 00:00

Կրկեսը հաղթեց «Կոկա-Կոլային» «Կոկա-Կոլան» խախտումներ է թույլ տալիս ոչ միայն Հայաստանում Ռուսական «Կոմերսանտ» թերթի հաղորդմամբ՝ «ԽՏՍՈ-ՍՏսՈ ծԹհ ժՉՐՈջՌ255» ընկերությունը պաշտոնապես ընդունել է, որ իրացման կետերում պայմանագրեր կնքելիս խախտել է ռուսական հակամենաշնորհային օրենսդրությունը: Անցյալ շաբաթ ընկերությունը նամակով դիմել է Դաշնային հակամենաշնորհային ծառայության Կրասնոյարսկի վարչություն՝ խոստումով, որ պայմանագրերից կհանի իր մրցակիցների առեւտուրը սահմանափակող բոլոր կետերը: Այն է՝ տարբեր մեթոդներով «պատժել» այն առեւտրի կետերին, որոնք հանդգնել են ընդունել «Կոկա-Կոլայի» մրցակիցների ապրանքը, տեղադրել այն ընկերության տված սառնարաններում, կամ «Կոկա-Կոլայի» փոխարեն դրանք ցուցադրել աչքի ընկնող տեղում: Ըստ «Կոմերսանտի», «Կոկա-Կոլայի» հետ հակամենաշնորհային ծառայության տարածքային վարչության «ռազբորկան» սկսվել է այս տարվա ամռանը՝ Կրասնոյարսկի կրկեսի բողոքով. ընկերությունն արգելել էր կրկեսի տարածքում վաճառել խոշոր հակառակորդների արտադրանքը: Սակայն չսպասելով գործի ուսումնասիրության ավարտին, «Կոկա-Կոլան» օգոստոսին արդեն հայտնել է, թե կվերանայի պայմանագրերն ու կփոփոխի այնպես, որ դրանք չհակադրվեն ՌԴ հակամենաշնորհային օրենսդրությանը: Սակայն ծառայությունը դրանով չի բավարարվելու. նոր պայմանագրերը մանրակրկիտ հետազոտելուց հետո հակամոնոպոլիստները մտադիր են ստուգել Ռուսաստանի այլ տարածքներում «Կոկա-Կոլայի» հետ կնքված բոլոր պայմանագրերը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեզ մոտ ընկերությունն իր պայմանագրերից մենաշնորհային պարտադրանքները հանել էր դեռեւս 2002 թվականին՝ Տնտեսական մրցակցության հանձնաժողովի որոշմամբ, սակայն շարունակում էր նույն գործելաոճը: Մասնավորապես իր սառնարանների կողքին մրցակիցների սառնարանները տեղադրել թույլ չտալու կապակցությամբ էլ վերջերս հանձնաժողովի որոշմամբ «Կոկա-Կոլան» արժանացավ խոշոր տուգանքի, որը դեռեւս չի վճարել: Ներկայումս Տնտեսական դատարանում այս գործով ուսումնասիրվում է երկու հայցադիմում. տուգանքի բռնագանձման համար՝ հանձնաժողովի հայցը եւ որոշումն անվավեր ճանաչելու պահանջով՝ ընկերության հայցը: Հանձնաժողովում շուտով «կպայթի» հերթական աղմկոտ մի գործ՝ կապված մեկ այլ ոլորտում հայտնաբերված հակամրցակցային համաձայնության փաստի հետ, ինչին «Առավոտը» կանդրադառնա առաջիկա համարներից մեկում: Ասենք, որ իր տեսակի մեջ սա նախադեպը չունեցող գործ է: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել