2006-ին կիրառվելու է մարզական ֆեդերացիաների ֆինանսավորման նոր կարգ
Այսուհետեւ կառավարությունը պետբյուջեով հատկացված գումարներն անմիջականորեն փոխանցելու է ֆեդերացիաների բանկային հաշվեհամարներին: Այդպես յուրաքանչյուր մարզաձեւի ֆեդերացիա ինքն է տնօրինելու եղած միջոցները՝ ստանձնելով նաեւ հանրապետությունում մարզաձեւի զարգացման եւ արդյունքների համար գլխավոր պատասխանատվությունը: Ճիշտ է՝ ստացվելիք գումարները զգալիորեն քիչ են պահանջվածից, սակայն ֆեդերացիաները, լինելով հասարակական կազմակերպություններ, պարտավոր են իրենք հայթայթել անհրաժեշտ հիմնական միջոցները, ինչպես կատարվում է մյուս երկրներում: Պետությունն ընդամենը աջակցողի դերում է: Ընդ որում, այդ աջակցությունը որպես կանոն տարեցտարի ավելանում է: Մնում է, որ մեր ֆեդերացիաները կարողանան ճիշտ ու խիստ նպատակային ծախսել փողերը՝ հասնելով հնարավորինս առավելագույն արդյունքների:
2006 թվականին կառավարությունը ֆինանսավորել է 24 ազգային ֆեդերացիա, որոնք հայտերը ներկայացրել են սահմանված ժամկետներում, ապահովել անհրաժեշտ մյուս պարտադիր պայմանները: Ստորեւ ներկայացնում ենք դրանց ցանկը, եկող տարի պետությունից նրանց հատկացված գումարը (միլիոն դրամ), 2005 թվականի համեմատությամբ գումարային տարբերությունը:
Ֆեդերացիայի անվանումը 2005թ. 2006թ.
Աթլետիկայի ֆեդերացիա 14 մլն 18 մլն
Բասկետբոլի ֆեդերացիա 10 մլն 16 մլն
Բռնցքամարտի ֆեդերացիա 80 մլն 90 մլն
Գեղասահքի ֆեդերացիա 4 մլն 5 մլն
Դահուկ. սպորտի ֆեդեր. 7 մլն 800 հազ. 8 մլն
Ըմբշ. ֆեդ. ազատ եւ հ/հ ոճեր 160 մլն 180մլն
Թաեքվոնդայի ֆեդերացիա 9 մլն 10 մլն 870հազ.
Կանոեի ֆեդերացիա 16 մլն 10 մլն
Հայաստանի լողի դաշնություն 8 մլն 8 մլն
Մականախաղի ֆեդերացիա 2 մլն 800 հազ. 4 մլն
Ծանրամարտի ֆեդերացիա 80 մլն 90 մլն
Հանդբոլի ֆեդերացիա 4 մլն 500 հազ. 10 մլն
Հեծանվ. սպորտի ազգ. ֆեդ. 3 մլն 859 հազ. 9 մլն 500 հազ.
Հրաձգության ֆեդերացիա 21 մլն 24 մլն
Ձիասպորտի ֆեդերացիա 1 մլն 6 մլն
Ձյուդոյի ֆեդերացիա 34 մլն 54 մլն
Մարմնամարզ. ֆեդերացիա 19 մլն 500 հազ. 25 մլն
Նետաձգության ֆեդերացիա 4 մլն 7 մլն
Շախմատի ֆեդերացիա 50 մլն 60 մլն
Ջրացատկի ֆեդերացիա 7 մլն 7 մլն
Սամբոյի ֆեդերացիա 8 մլն 11 մլն 477 հազ.
Սեղանի թենիսի ֆեդերացիա 10 մլն 500 հազ. 11 մլն 500 հազ.
Սուսերամարտի ֆեդերացիա 10 մլն 12 մլն
Վոլեյբոլի ֆեդերացիա 3 մլն 500 հազ. 7 մլն
ԸՆԴԱՄԵՆԸ 568 մլն 459 հազ. 684 մլն 347 հազ.