Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ

Հոկտեմբեր 14,2005 00:00

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՄԱՔՐՎՈՒՄ Է Ֆուտբոլի աշխարհի 2006 թվականի առաջնության ընտրական մրցաշարի եվրոպական գոտում չորեքշաբթի օրը բավականաչափ պարզություն մտցվեց: Ութ ընտրական խմբերում հաղթողի կարգավիճակով եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճեցին Հոլանդիան, Ուկրաինան, Պորտուգալիան, Ֆրանսիան, Իտալիան, Անգլիան, Սերբիա եւ Չեռնոգորիան, Խորվաթիան: Գերմանիան որպես կազմակերպիչ երկիր հանդես է գալու առանց ընտրական մրցաշարին մասնակցելու: Պաշտոնապես նրանց միացան նաեւ Լեհաստանն ու Շվեդիան, որոնք լավագույն ցուցանիշ ունեցան երկրորդ տեղ զբաղեցրած հավաքականների մեջ: Իսկ Չեխիան, Նորվեգիան, Իսպանիան, Շվեյցարիան, Թուրքիան եւ Սլովակիան միմյանց միջեւ դեռ պետք է վիճարկեն մնացած թափուր երեք ուղեգրերը: Դրա համար նրանք ըստ կանոնակարգի բաժանվել են երկու զամբյուղների: Առաջինում ընդգրկվել են ՖԻՖԱ-ի դասակարգման սեպտեմբեր ամսվա ցուցակում ավելի բարձր արդյունքներ ունեցողները՝ Չեխիա, Իսպանիա, Թուրքիա, երկրորդում մյուսները՝ Նորվեգիա, Շվեյցարիա, Սլովակիա: Այսօր կայանալիք վիճակահանությամբ այդ հավաքականները կկազմեն զույգեր եւ երկու հանդիպումներով (տանը եւ մրցակցի դաշտում) կորոշեն հաղթող երեք թիմերին, որոնք նույնպես կընդգրկվեն դեկտեմբերի 9-ին Լայպցիգում անցկացվելիք եզրափակիչ մրցաշարին մասնակցողների վիճակահանության ցուցակում: Ներկայիս դրությամբ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր իրենց համար ապահովել են նաեւ. Հարավային Ամերիկայից՝ Արգենտինան, Բրազիլիան, Էկվադորը, Պարագվայը, Աֆրիկայից՝ Անգոլան, Գանան, Կոտ-դ-Իվուարը, Տոգոն, Թունիսը, Ասիայից՝ Իրանը, Ճապոնիան, Կորեան, Սաուդյան Արաբիան, Հյուսիսային եւ Կենտրոնական Ամերիկայից՝ Կոստա-Ռիկան, Մեքսիկան, ԱՄՆ-ը: Աշխարհի առաջնության եզրափակիչի եւս երկու ուղեգրերի ճակատագիրը հայտնի կդառնա Հարավային Ամերիկայի եւ Օվկիանիայի, Հյուսիսային եւ Կենտրոնական Ամերիկայի եւ Ասիայի ներկայացուցիչների հանդիպումից հետո: Ընտրական մրցաշարի վերջին հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց Անդորրայում եւ դաշտի տերերի նկատմամբ առավելության հասավ 3:0 խոշոր հաշվով: Մեր ընտրանուց մեկական գոլի հեղինակ դարձան Արամ եւ Արա Հակոբյանները, իսկ հաշիվն ինքնագոլով բացեց անդորրացիներից՝ Սոնխեն: Այդ հաղթանակից հետո Հայաստանի ազգային հավաքականը 1-ին ընտրական խմբում խուսափեց վերջին հորիզոնականից՝ շրջանցելով Անդորրային: 1-ին խմբի ամփոփիչ մրցաշարային աղյուսակ Հոլանդիա 12 10 2 0 27-3 32 Չեխիա 12 9 0 3 35-12 27 Ռումինիա 12 8 1 3 20-10 25 Ֆինլանդիա 12 5 1 6 21-19 16 Մակեդոնիա 12 2 3 7 11-24 9 Հայաստան 12 2 1 9 9-25 7 Անդորրա 12 1 2 9 4-34 5 ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել