Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՄԱՔՐՎՈՒՄ Է

Հոկտեմբեր 14,2005 00:00

Ֆուտբոլի
աշխարհի 2006 թվականի առաջնության ընտրական մրցաշարի եվրոպական գոտում չորեքշաբթի
օրը բավականաչափ պարզություն մտցվեց: Ութ ընտրական խմբերում
հաղթողի կարգավիճակով եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճեցին Հոլանդիան, Ուկրաինան,
Պորտուգալիան, Ֆրանսիան, Իտալիան, Անգլիան, Սերբիա եւ Չեռնոգորիան, Խորվաթիան: Գերմանիան
որպես կազմակերպիչ երկիր հանդես է գալու առանց ընտրական մրցաշարին մասնակցելու: Պաշտոնապես
նրանց միացան նաեւ Լեհաստանն ու Շվեդիան, որոնք լավագույն ցուցանիշ ունեցան երկրորդ
տեղ զբաղեցրած հավաքականների մեջ: Իսկ Չեխիան, Նորվեգիան, Իսպանիան, Շվեյցարիան,
Թուրքիան եւ Սլովակիան միմյանց միջեւ դեռ պետք է վիճարկեն մնացած թափուր երեք ուղեգրերը:
Դրա համար նրանք ըստ կանոնակարգի բաժանվել են երկու զամբյուղների: Առաջինում ընդգրկվել
են ՖԻՖԱ-ի դասակարգման սեպտեմբեր ամսվա ցուցակում ավելի բարձր արդյունքներ ունեցողները՝
Չեխիա, Իսպանիա, Թուրքիա, երկրորդում մյուսները՝ Նորվեգիա, Շվեյցարիա, Սլովակիա:
Այսօր կայանալիք վիճակահանությամբ այդ հավաքականները կկազմեն զույգեր եւ երկու հանդիպումներով
(տանը եւ մրցակցի դաշտում) կորոշեն հաղթող երեք թիմերին, որոնք նույնպես կընդգրկվեն
դեկտեմբերի 9-ին Լայպցիգում անցկացվելիք եզրափակիչ մրցաշարին մասնակցողների վիճակահանության
ցուցակում: Ներկայիս դրությամբ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր
իրենց համար ապահովել են նաեւ. Հարավային Ամերիկայից՝ Արգենտինան, Բրազիլիան, Էկվադորը,
Պարագվայը, Աֆրիկայից՝ Անգոլան, Գանան, Կոտ-դ-Իվուարը, Տոգոն, Թունիսը, Ասիայից՝
Իրանը, Ճապոնիան, Կորեան, Սաուդյան Արաբիան, Հյուսիսային եւ Կենտրոնական Ամերիկայից՝
Կոստա-Ռիկան, Մեքսիկան, ԱՄՆ-ը: Աշխարհի առաջնության եզրափակիչի եւս երկու ուղեգրերի
ճակատագիրը հայտնի կդառնա Հարավային Ամերիկայի եւ Օվկիանիայի, Հյուսիսային եւ Կենտրոնական
Ամերիկայի եւ Ասիայի ներկայացուցիչների հանդիպումից հետո: Ընտրական մրցաշարի
վերջին հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց Անդորրայում եւ դաշտի
տերերի նկատմամբ առավելության հասավ 3:0 խոշոր հաշվով: Մեր ընտրանուց մեկական գոլի
հեղինակ դարձան Արամ եւ Արա Հակոբյանները, իսկ հաշիվն ինքնագոլով բացեց անդորրացիներից՝
Սոնխեն: Այդ հաղթանակից հետո Հայաստանի ազգային հավաքականը 1-ին ընտրական խմբում
խուսափեց վերջին հորիզոնականից՝ շրջանցելով Անդորրային: 1-ին խմբի ամփոփիչ
մրցաշարային աղյուսակ Հոլանդիա 12 10 2 0 27-3 32 Չեխիա 12 9 0 3 35-12
27 Ռումինիա 12 8 1 3 20-10 25 Ֆինլանդիա 12 5 1 6 21-19 16 Մակեդոնիա
12 2 3 7 11-24 9 Հայաստան 12 2 1 9 9-25 7 Անդորրա 12 1 2 9 4-34
5 ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել