Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՍԵԼԻՆ

Հոկտեմբեր 13,2005 00:00

ՎԵՍԵԼԻՆ ՏՈՊԱԼՈՎԸ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ Է Արգենտինայի Սան Լուիս քաղաքում ՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոնին պաշտոնապես հռչակելուն մնաց երկու տուր: Երեկ մրցաշարում հայտարարվել էր վերջին հանգստյան օրը: Իսկ նախորդ օրը կայացած 12-րդ տուրում Տոպալով-Սվիդլեր, Մորոզեւիչ-Պոլգար, Կասիմջանով-Ադամս պարտիաներում գրանցվեցին ոչ-ոքի արդյունքներ եւ միայն Անանդը առավելության հասավ Լեկոյի նկատմամբ ու վաստակած միավորների քանակով հավասարվեց Սվիդլերին: Այսօր կայանալիք 13-րդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակում աշխարհի ութ ուժեղագույն գրոսմայստերները դասավորվել են հետեւյալ հերթականությամբ: 1. Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 9,0 միավոր 2-3. Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 7,5, Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 7,5 4. Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան)՝ 6,0 5-6. Պետեր Լեկո (Հունգարիա)՝ 5,0, Ռուստամ Կասիմջանով (Ուզբեկստան)՝ 5,0 7. Մայքլ Ադամս (Անգլիա)՝ 4,5 8. Յուդիթ Պոլգար (Հունգարիա)՝ 3,5 Ըստ ամենայնի՝ հոկտեմբերի 14-ին շախմատային աշխարհի նոր գահակիրը կդառնա Վեսելին Տոպալովը: Նա դրա հիանալի շանսերն ունի: 13-րդ տուրում բուլղարացին ուժերը չափելու է դեռեւս ՖԻԴԵ-ի գործող չեմպիոն Ռուստամ Կասիմջանովի, իսկ եզրափակիչ տուրում՝ առաջնության միակ կին մասնակցի՝ Յուդիթ Պոլգարի հետ: Եթե հաշվի առնենք, որ Տոպալովը Սան Լուիսում պարզապես գերազանց է հանդես գալիս, ապա մեզ մնում է սպասել նրա՝ շախմատային նոր արքա տիտղոսի պաշտոնական ձեւակերպմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել