Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ՊԱՏԱՌԻԿ ԱՇՏԱՐԱԿԻՑ

Հոկտեմբեր 11,2005 00:00

ՄԻ
ՊԱՏԱՌԻԿ ԱՇՏԱՐԱԿԻՑ Աշտարակ
քաղաքում կառուցված այս պարսպապատ սրճարանը Աշտարակում հայտնի է որպես «ջինիշյանի
սրճարան», միայն այն պատճառով, որ դրա հարեւանությամբ Ջինիշյանի հիմնադրամը կարուսելներ
է տեղադրել: Իսկ սրճարանը պատկանում է Աշտարակի գործող քաղաքապետ եւ այդ պաշտոնում
առաջադրված թեկնածու Աշոտ Ղալաչյանին: Մի ժամանակ այս տեղում երաժշտական դպրոց էր,
որը, սակայն, հիմնովին քանդվել ու հավասարեցվել է հողին՝ հենց սրճարան կառուցելու
նպատակով: Քաղաքի երաժշտական դպրոցն այսօր մշտական շենք չունի ու ստիպված է պատսպարվել
մանկապարտեզի շենքի մի քանի սենյակներում, այն էլ՝ վարձավճարով: Իսկ երեկ
տեղեկացանք, որ այս թեկնածուն սկսել է նախընտրական քարոզչական բուկլետներ տարածել,
որոնք խախտում են «Ընտրական օրենսգրքի» միանգամից երկու հոդված` 21-ի 3-րդ կետը,
ըստ որի՝ «արգելվում է քարոզչական պաստառի վրա Հայաստանի Հանրապետության զինանշանը
կամ դրոշը պատկերելը», իսկ Ա. Ղալաչյանի բուկլետի վրա հստակ պատկերված է ՀՀ պետական
դրոշը, եւ նույն հոդվածի կետ 6-ը՝ «քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ
պարունակեն այն կազմակերպությունների եւ անձանց մասին, որոնք պատասխանատու են հրատարակման
համար, ինչպես նաեւ տպագրող կազմակերպության եւ տպաքանակի վերաբերյալ»: Կոնկրետ դեպքում
բուկլետներում նշում չկա ոչ տպագրող կազմակերպության, ոչ տպաքանակի մասին: Սեփ.
լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել