Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՅՄԱՆԸ ՊԱՅՄԱՆ Է «Հայաստանը այս տարի ունենալու է մեկ միլիարդ դոլարանոց բյուջե՝ ծախսային մասով:

Հոկտեմբեր 05,2005 00:00

ՊԱՅՄԱՆԸ ՊԱՅՄԱՆ Է «Հայաստանը այս տարի ունենալու է մեկ միլիարդ դոլարանոց բյուջե՝ ծախսային մասով: Սա նշանակում է, որ տնտեսական աճը հնարավորություն է տալիս աստիճանաբար միջոցներ ուղղել սոցիալական խնդիրների լուծմանը… Եվ եթե ավելի արդյունավետ դառնա պայքարը կոռուպցիայի, կաշառակերության դեմ՝ գումարներն ավելին կլինեն»,- երեկ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ ի պատասխան այն հարցի, թե ինչ միջոցների հաշվին կարող են վերադարձվել ավանդները: Ըստ նրա՝ այս հարցի շուրջ «կայացել է բացառիկ քաղաքական համաձայնություն բոլոր քաղաքական ուժերի եւ անկախ պատգամավորների միջեւ», որը «շատ մարդիկ բնականաբար կուզենան ստվերել»: ԱԺ նախագահը հորդորեց զերծ մնալ քաղաքական շահարկումներից՝ նշելով, թե «որեւէ մեկը չի փորձում մասնավորեցնել ավանդների վերադարձի հարցը. դա բոլորի համատեղ աշխատանքի արդյունքն է»: Խորհրդարանի խոսնակի համոզմամբ, չափազանց կարեւոր է, որ համաձայնության եկած ուժերը մինչեւ վերջ կարողանան պահել իրենց որոշումը. «Հավատում եմ, որ քաղաքական համաձայնությունը կպահպանվի Հանրապետական կուսակցության, նաեւ բոլոր այն քաղաքական ուժերի կողմից, որոնք այս նախաձեռնությանը միացել են: Մեր քաղաքական համաձայնությունը աներկբա է, հրապարակված է, պայմանավորվածությունը հստակ է, եւ 2006-ի բյուջեում անպայման պետք է նախատեսվի նման հոդված»: Ա. Ի.Հ. Գ. ԱԺ նախագահը Սահմանադրության փոփոխությունների առավելությունը նշելու համար հատուկ շեշտեց «Ա1+»-ի հարցը. «Այսօր Հեռահաղորդակցության ոլորտը կարգավորող մարմնի անդամներին նշանակում է ՀՀ նախագահը եւ ըստ էության՝ նրան են հաշվետու: Բարեփոխումներից հետո այդ մարմնի անդամների կեսին կնշանակի ԱԺ-ն, որը նաեւ ենթադրում է հաշվետվություն բազմակուսակցական մարմնի առջեւ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել