Լրահոս
Օրվա լրահոսը

Կաշառք չեն ուզում, ծանոթ են ուզում

Հոկտեմբեր 05,2005 00:00

Մայրաքաղաքում
հեծանիվի վերանորոգման միակ արհեստանոց-ավտոտնակը չեն օրինականացնում Լենինգրադյան
փողոցին հարող ավտոտնակներից մեկը, արդեն 20 տարի է, Սամվել Հովհաննիսյանը դարձրել
է հեծանիվների վերանորոգման արհեստանոց: Սակայն հիմա այդ արհեստանոցի պայմանները
չեն բավարարում հաճախորդների պահանջները. «Ավտոտնակ մտնելուն պես յուղոտվում են,
կեղտոտվում են, ինչո՞ւ պիտի նորմալ սպասասրահ չլիներ, նորմալ սպասարկեինք, մարդիկ
գոհ գնային»,- «Առավոտին» ընտանեկան բիզնեսի առաջիկա ծրագրերը ներկայացրեց Սամվելի
հայրը՝ Վիուկ Հովհաննիսյանը: Նա այս խնդրանքով 1998-ից դիմել է քաղաքապետարանի
տարբեր վարչություններ, թաղապետարան, նախագահի վերահսկողական ծառայություն, բայց
ամեն անգամ տարբեր պատճառաբանություններով նրան չեն ընդառաջել: Ս. Հովհաննիսյանը
մինչ օրս չի կարողացել անգամ օրինականացնել ինքնակամ կառուցած իր ավտոտնակը: Վ.
Հովհաննիսյանի հիմնական դժգոհությունն այն է, որ քաղաքապետարանը մերժում է միայն
իրեն: Ըստ նրա, վերջին 1 տարում այն տարածքները, որոնց վրա ինքը «աչք էր դրել», զբաղեցրել
են այլ սեփականատերեր. «Սարքել են ավտոլվացման կետ, հարսանյաց սրահ, գազի լիցքավորման
կետ, բա դրանք գլխավոր հատակագծի ծրագրերին չեն խանգարո՞ւմ»: Պարոն Հովհաննիսյանի
մեկնաբանությամբ՝ ինքը պարզապես մեծ «թափ» չունի, թե չէ «քանի անգամ փորձել եմ կաշառք
տալ՝ չեն վերցրել, էդ էլ ա ծանոթով, իսկ չերեզներով էլ իմ վրա շատ թանկ կնստի»: Այս
առնչությամբ ակնկալում ենք ստանալ նաեւ քաղաքապետարանի համապատասխան բաժնի պարզաբանումները:
Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել