Իսկ
շենգավիթցիները նույնիսկ ավագանի չընտրեցին Հոկտեմբերի 2-ին
Երեւանի Նոր Նորք համայնքում տեղի ունեցած թաղապետի եւ համայնքի ավագանիների ընտրություններով
եզրափակվեցին Երեւանի համայնքներում սեպտեմբերի 18-ին մեկնարկած ՏԻՄ ընտրությունները:
Ինչպես եւ կանխատեսվում էր, այս համայնքում թաղապետի պաշտոնում վերընտրվեց «Օրինաց
երկիր» կուսակցության ներկայացուցիչ, գործող թաղապետ Դավիթ Պետրոսյանը: Ընտրություններին
նախորդած ուրբաթ թաղապետի անկուսակցական թեկնածու Վարդան Պարսամյանը արդեն հայտարարել
էր իր ինքնաբացարկի մասին, բայց նրա անունն արդեն ընդգրկված էր թաղապետի ընտրության
քվեաթերթիկում: Ինչպես այլ համայնքներում, Նոր Նորքում էլ ընտրողների թիվը, ընտրացուցակներն,
իբր, ճշգրտելուց հետո, նախկինում հաշվառված 90296 ընտրողի փոխարեն դարձել է 97289:
Իհարկե, ուրախալի կլիներ, եթե ընտրացուցակները, այսպես կոչված, «մաքրելուց» հետո
պարզվեր, որ համայնքի ընտրողների թիվը շուրջ 7000-ով ավելացել է, բայց նկատի ունենալով
ընտրությունների նախորդ փորձը՝ ավելի հավանական է, որ ընտրացուցակներն արհեստականորեն
են ուռճացվել՝ սողանցքեր թողնելով որեւէ թեկնածուի օգտին կեղծիքներ թույլ տալու համար:
Բոլոր դեպքերում, քանի դեռ այս առնչությամբ բողոքներ չեն հնչել, արձանագրենք կայացած
ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց՝ ընտրությունների մասնակցած 34163
ընտրողներից 28748-ը քվեարկել է հօգուտ Դ. Պետրոսյանի, իսկ 3650 ընտրող իր քվեն տվել
է Վ. Պարսամյանին: Իսկ ընդհանուր առմամբ, չհաշված ավագանու թեկնածուների կողմնակիցների՝
տնից տուն ընկած ու ընտրության մեքենայով տանելու առաջարկությունները՝ ընտրությունները
հիմնականում հանգիստ են անցել: Լրագրողներից մեկն անգամ արձանագրեց՝ Նոր Նորքում
մեռած սեզոն է: Մասնավորապես թաղապետի ընտրության հետ կապված որեւէ բողոք-դիմում
ԸԸՀ-ն երեկ չէր ստացել: Ասենք՝ բողոքողն ո՞վ պետք է լիներ: Բողոքողը՝ թաղապետի թեկնածու
Վ. Պարսամյանը, իր բողոքն արդեն մի անգամ մինչեւ ընտրություններն էր ներկայացրել
համայնքի 1-ին ատյանի դատարանին ու հայցը քննարկելու մերժում ստացել: Ըստ որոշ տեղեկությունների,
թաղապետի այս թեկնածուին «վճռական պահին» ֆինանսական միջոցներն են պակասել, այլ մեկնաբանությունների
համաձայն՝ նա դատական հայցի անհաջողությունից հետո պարզապես հասկացել է, որ ընտրվելու
որեւէ շանս չունի: Ինչպես Երեւանի այլ համայնքներում, Նոր Նորքում էլ այս
տարի ավելի թեժ պայքար է ծավալվել ավագանու պաշտոնի հավակնորդների միջեւ: Նոր Նորքում
ավագանիների 15 տեղի համար պայքարում էր 49 թեկնածու: Թե ինչով է պայմանավորված այս
աշխուժությունը, գիտեն միայն իրենք՝ ավագանու նախկին ու ներկա թեկնածուները: Նրանցից
մեկը մեր զրույցի ժամանակ անկեղծացավ՝ որ իմանանք, թե մեր թաղի փողերն ով ա բաժանում
ու ոնց ա բաժանում՝ վատ կլինի՞: Բոլոր դեպքերում փաստն այն է, որ Նոր Նորքի թիվ 2
ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին հասցեագրված բոլոր 5 դիմում-բողոքները՝ առանձին
տեղամասերում վերահաշվարկ անցկացնելու մասին, հենց ավագանիներից են ստացվել: Ի
դեպ, անցյալ շաբաթավերջին Շենգավիթ համայնքի թիվ 11 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն
է համայնքում տեղի ունեցած ավագանիների ընտրություններն անվավեր համարել՝ հիմք ընդունելով
մի քանի ընտրական տեղամասերում տեղ գտած ընտրախախտումների վերաբերյալ ԸԸՀ-ին հասցեագրված
դիմում-բողոքները: Դրանց առնչությամբ մի քանի գործեր ուղարկվել են համայնքի դատախազություն:
Շենգավիթում ավագանու ընտրությունների վերաքվեարկությունը կկայանա հոկտեմբերի
9-ին: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ