Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ՎԱԽԸ ՄԻ ՄԱՀ Է

Հոկտեմբեր 01,2005 00:00

ԵՐԿՈՒ
ՎԱԽԸ ՄԻ ՄԱՀ Է «Արդարության»՝ անցած շաբաթավերջին կայացած նիստից
հետո խմբակցության անդամները հայտնել էին լրագրողներին, թե դաշինքի ստեղծվելիք շտաբը
կազմակերպելու է հանդիպումներ ժողովրդի հետ հանրապետության ողջ տարածքում: Եվ առաջին
նման հանդիպումը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 30-ին Երեւանի Նոր Նորք համայնքում:
Սեպտեմբերի 29-ին «Արմինֆո» գործակալությունը հաղորդեց, թե հաջորդ օրը, ժամը
18-ին Գայի արձանի մոտ կայանալու է այդ հանրահավաքը: Երեկ նշանակված ժամին
այդ հուշարձանի մոտ հերթապահում էին 2-3 ոստիկաններ: Հենց նրանցից մեկը մեզ տեղեկացրեց,
թե հանրահավաքը կայանալու է դիմացը՝ շատրվանների մոտ: Այստեղ արդեն խմբված էին շուրջ
50 ոստիկաններ: Նրանցից շատերը տեղակայվել էին շատրվանը օղակի մեջ առած սրճարաններում,
ոմանք էլ հսկողություն էին անցկացնում կանգառում… Սակայն չկային ո՛չ ցուցարարներ,
ո՛չ էլ ընդդիմության ներկայացուցիչներ: Ու գուցե այդ պատճառով մի քանի ոստիկաններ
անգամ մտան շատրվանի ետեւում գտնվող անավարտ շինարարական օբյեկտ. թերեւս այնտեղ թաքցրած
բարձրախոսներ էին փնտրում կամ էլ պահ մտած «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչների:
Փնտրտուքն ապարդյուն էր: Ոստիկանները, որ ամառային կարճաթեւ համազգեստներով էին,
դանդաղ, բայց հաստատուն տեմպերով մրսում էին: Սկսեցին իրարից բաճկոն խնդրել, սրճարաններից՝
թեյ: Մենք արդեն ճշտել էինք, որ չի լինելու հանրահավաք: Սակայն տեւական ժամանակ
զգուշանում էինք այդ մասին ասել ոստիկաններին: Ենթադրեցինք, թե մեկ է՝ չեն հավատա
ու կկարծեն, թե այդ միջոցով ցանկանում ենք ապակողմնորոշել իրենց, հեռացնել տարածքից
եւ հանգիստ հանրահավաք անցկացնել: Սակայն երբ ի վերջո հայտնեցինք այդ լուրը՝ ոստիկաններից
մեկն ասաց. «Ավելի լավ մեզ համար, տիկին ջան: Հանգիստ նստած ենք, էլի»: …
«Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը հայտնեց, թե հանրահավաքը
հետաձգվել է՝ կսկսվի հանրաքվեի քարոզարշավը եւ նոր կկայանա ոչ միայն այդ, այլեւ բազմաթիվ
այլ հանդիպումներ: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել