Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ՓԱՌԱՏՈՆԻՆ ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Սեպտեմբեր 30,2005 00:00

Սեպտեմբերի
28-ին «Պահպանենք մեր մշակույթը» փառատոնը հյուրընկալվեց Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում:
Այստեղ կարծես հյուրերի գալուն այդքան էլ սրտատրոփ չէին սպասում:
Տեղի մշակույթի տան մուտքի մ ոտ, որտեղ պետք է ընթանար համերգային ծրագիրը, Երեւանից
ժամանած հյուրերին ոչ ոք չդիմավորեց՝ պատճառաբանելով, որ 20-30 րոպե շուտ են եկել:
Այնուհետեւ համերգային ծրագրի ամբողջ ընթացքում տեղի երիտասարդները շրջում էին դահլիճում՝
խանգարելով բեմում ընթացող իրադարձություններին: Շատերը արեւածաղիկ եւ քաղցրեղեն
էին ուտում: Թեեւ դահլիճում 5-6 ոստիկան էր շրջում, սակայն նրանցից ոչ մեկը չէր միջամտում
անկարգություններին, այնպիսի տպավորություն էր, թե վախենում են խանգարողներից: Իրադրությունը
չփոխվեց նույնիսկ Դիլիջանի քաղաքապետ Ժորա Սահաբալյանի՝ ոստիկաններին ուղղված զգուշացումներից
հետո: Տեղի երիտասարդներին չէր հետաքրքրում ո՛չ ժողովրդական, ո՛չ էստրադային,
ո՛չ էլ դասական երաժշտությունը, պարային համարները, փոքրիկ տիկնիկային ներկայացումը:
Դահլիճում հավաքվածների 90 տոկոսը կարծես եկել էր ընդամենը հանդիպելու հին ընկերներին
ու բամբասելու: Երբ բեմում դասական երաժշտություն էր հնչում, այն ծիծաղ էր առաջացնում
հանդիսատեսի մոտ: Դահլիճում շշուկներ կային, թե ամեն ինչ այլ կերպ կընթանար, եթե
Տավուշի մարզպետը Իտալիայում չլիներ: Ըստ մեր տեղեկությունների, փառատոնի նախընտրական
փուլը, որին ներկա է գտնվել նաեւ մարզպետը, շատ կազմակերպված է անցել, առանց որեւէ
կարգազանցության: Այս անգամ եւս մայրաքաղաքից ժամանած արվեստագետների կազմը
չէր փոխվել՝ Արամո եւ Էմմա Պետրոսյան, դաշնակահարուհի Անահիտ Ներսիսյան, ասմունքող
Սիլվա Յուզբաշյան եւ այլք: «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամար
Պողոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչու այլ արտիստներ չեն մասնակցում. «Մենք բոլորին
հրավիրում ենք, մեր հրավերները ոչ ոք չի մերժում, սակայն երբ գալիս է գործելու ժամանակը՝
բոլորը պատճառաբանում են, որ խիստ զբաղված են»: «Պահպանենք մեր մշակույթը»
փառատոնը հոկտեմբերի 30-ին կհյուրընկալվի Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում: ԼՈՒՍԻՆԵ
ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել