Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱՇԱԼԻ

Սեպտեմբեր 29,2005 00:00

ՀՐԱՇԱԼԻ ՈՒԹՆՅԱԿԸ ՍԿՍԵՑ ՊԱՅՔԱՐԸ Սան-Լուիս քաղաքում, որն Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսից գտնվում է մոտ 1000 կմ հեռավորության վրա, կայացավ շախմատի՝ ՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոնության համար մրցամարտի բոլոր 14 տուրերի վիճակահանությունը: ԷԼՕ-ի վարկածով վերջին երկու տարիների ընթացքում ամենաբարձր վարկանիշային միավոր ունեցող աշխարհի ութ ուժեղագույն գրոսմայստերները ( ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակի առաջատար Գարրի Կասպարովը հայտարարել է շախմատիստի իր կարիերան ավարտելու եւ քաղաքականություն մտնելու մասին, իսկ «դասական շախմատի» աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը եւ ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովը տարբեր պատճառներով հրաժարվել են այս մրցաշարին մասնակցելուց) «Պորտերո-դե-լոս-Ֆունես» շքեղագույն հյուրանոցում շրջանաձեւ մրցակարգով որոշելու են շախմատային նոր «արքային»: Կազմակերպիչները սահմանել են $1 միլիոն դրամական մրցանակ, որից $300 հազարը բաժին է հասնելու աշխարհի նոր չեմպիոնին: Վիճակահանության արդյունքներն այսպիսին են: 1-ին տուր, սեպտեմբերի 28. Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան)- Ռուստամ Կասիմջանով (Ուզբեկստան), Յուդիթ Պոլգար (Հունգարիա)-Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Պետեր Լեկո (Հունգարիա)- Վեսելին Տոպալով (Բուլղարիա), Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)-Մայքլ Ադամս (Անգլիա): 2-րդ տուր, սեպտեմբերի 29. Կասիմջանով-Սվիդլեր, Ադամս-Պոլգար, Տոպալով-Անանդ, Լեկո-Մորոզեւիչ: 3-րդ տուր, սեպտեմբերի 30. Պոլգար-Կասիմջանով, Անանդ-Ադամս, Մորոզեւիչ-Տոպալով, Սվիդլեր-Լեկո: 4-րդ տուր, հոկտեմբերի 1. Կասիմջանով-Անանդ, Տոպալով-Ադամս, Լեկո-Պոլգար, Մորոզեւիչ-Սվիդլեր: 5-րդ տուր, հոկտեմբերի 3. Պոլգար-Մորոզեւիչ, Ադամս-Կասիմջանով, Անանդ-Լեկո, Սվիդլեր-Տոպալով: 6-րդ տուր, հոկտեմբերի 4. Պոլգար-Տոպալով, Կասիմջանով-Լեկո, Ադամս-Մորոզեւիչ, Անանդ-Սվիդլեր: 7-րդ տուր, հոկտեմբերի 5. Լեկո-Կասիմջանով, Մորոզեւիչ-Անանդ, Սվիդլեր-Պոլգար, Տոպալով-Ադամս: 8-րդ տուր, հոկտեմբերի 6. Կասիմջանով-Մորոզեւիչ, Ադամս-Սվիդլեր, Անանդ-Պոլգար, Տոպալով-Լեկո: 9-րդ տուր, հոկտեմբերի 8. Պոլգար-Ադամս, Անանդ-Տոպալով, Մորոզեւիչ-Լեկո, Սվիդլեր-Կասիմջանով: 10-րդ տուր, հոկտեմբերի 9. Կասիմջանով-Պոլգար, Ադամս-Անանդ, Տոպալով-Մորոզեւիչ, Լեկո-Սվիդլեր: 11-րդ տուր, հոկտեմբերի 10. Պոլգար-Լեկո, Ադամս-Տոպալով, Անանդ-Կասիմջանով, Սվիդլեր-Մորոզեւիչ: 12-րդ տուր, հոկտեմբերի 11. Կասիմջանով-Ադամս, Տոպալով-Սվիդլեր, Լեկո-Անանդ, Մորոզեւիչ-Պոլգար: 13-րդ տուր, հոկտեմբերի 13. Պոլգար-Սվիդլեր, Կասիմջանով-Տոպալով, Ադամս-Լեկո, Անանդ-Մորոզեւիչ: 14-րդ տուր, հոկտեմբերի 14. Տոպալով-Պոլգար, Լեկո-Կասիմջանով, Մորոզեւիչ-Ադամս, Սվիդլեր-Ադամս: Թայ-բրեկ, հոկտեմբերի 15, անհրաժեշտություն լինելու դեպքում: Ցավոք, ժամանակի հսկայական տարբերության պատճառով հավանաբար հնարավոր չի լինի ամեն առավոտ մեր մարզասեր ընթերցողին օպերատիվ իրազեկ պահել մի քանի ժամ առաջ խաղատախտակների առջեւ տեղի ունեցած իրադարձություններին: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել