Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՄՈՒՆԻՍՏՆ

Սեպտեմբեր 29,2005 00:00

ԿՈՄՈՒՆԻՍՏՆ ՈՒ ՄԱՐՔՍԻՍՏԸ «ԿԳՆԱՆ ԱՅԼ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ» «Տեխնիկականը ո՞րն է, հո մեքենայի անի՞վը չէր ծակվել»,- Մտավորականների ֆորումի ավագանու՝ ընդդեմ սահմանադրական բարեփոխումների կուսակցությունների համախմբման գործընթացին ՀԿԿ-ի չմասնակցելն ու «տեխնիկական» վարկածը այսպես հերքեց կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Սա, սակայն, չի նշանակում, որ կոմունիստները կողմ են այս սահմանադրական բարեփոխումներին: Պարոն Թովմասյանի պարզաբանմամբ, իրենց «գաղափարախոսությունը չի տեղավորվում» մտավորականների եւ մյուս ընդդիմադիրների գործողությունների մեջ: Թիվ մեկ կոմունիստը չի պատկերացնում, թե այդքան տարբեր մտածողության տեր մարդիկ ինչպե՞ս կարող են համախմբել իրենց կարծիքը՝ թեկուզեւ մեկ հարցի շուրջ: «Ժողովուրդը ոչնչից տեղյակ չէ, բայց բոլորը ժողովրդի անունից են հանդես գալիս: Մենք կգնանք մեր ճանապարհով՝ ելնելով սովետական սահմանադրական դրույթներից: Կբարձրացնենք ժողովրդի կառավարման մակարդակը, ոչ թե՝ ժողովրդին կառավարելու: Յուրաքանչյուրից՝ ըստ ընդունակությունների, յուրաքանչյուրին՝ ըստ աշխատանքի»,- այսպես ձեւակերպեց ՀԿԿ ղեկավարը: Փոխարենը մարքսիստ Դավիթ Հակոբյանը բարձր է գնահատում Մտավորականների ֆորումի նախաձեռնությունը: Ավելին, վերջին հանդիպումից հետո նա կարծում է, որ «ընդդիմությունն ունի բոլոր հիմքերը՝ այդ հարցում կոնսոլիդացվելու»: Պարոն Հակոբյանի կարծիքով՝ «Իրենց տակտիկական զինանոցի իմաստնությամբ հատկապես փայլում են Մտավորականների ֆորումի ավագանու անդամները»: Հիշեցնենք, որ ֆորումի ավագանին կողմ է բոյկոտի տարբերակին: Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաեւ, որ հանդիպման ժամանակ «Արդարություն» դաշինքի կուսակցությունների մի մասն առաջարկել է գնալ մասնակի բոյկոտի ճանապարհով՝ մասնակցել հանրաքվեին եւ ասել «ոչ»: Մարքսիստները կողմ են «տոտալ բոյկոտին»: «Մասնակի բոյկոտը մենք համարում ենք «տՏսվօռ տՏսՌՑՌփպրՍՌռ ՌՊպՏՑՌջՎ», ինչպես կասեր Ուլյանով Լենինը: Այսօր մոնիտորինգի ինստիտուտի վրա հույս դնել չի կարելի, իսկ եթե ազգաբնակչությանը կոչ ենք անում գնալ ընտրության, թեկուզեւ ասել «ոչ», ապահովում ենք մեծ ակտիվություն եւ ջուր ենք լցնում իշխանությունների ջրաղացին, հեշտացնում ենք մախինացիաների հարցը»,- ասում է նա: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել