Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՐԱՇԱԼԻ ՈՒԹՆՅԱԿԸ ՍԿՍԵՑ ՊԱՅՔԱՐԸ

Սեպտեմբեր 29,2005 00:00

Սան-Լուիս
քաղաքում, որն Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսից գտնվում է մոտ 1000 կմ հեռավորության
վրա, կայացավ շախմատի՝ ՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոնության համար մրցամարտի բոլոր 14 տուրերի
վիճակահանությունը: ԷԼՕ-ի վարկածով վերջին երկու տարիների ընթացքում
ամենաբարձր վարկանիշային միավոր ունեցող աշխարհի ութ ուժեղագույն գրոսմայստերները
( ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակի առաջատար Գարրի Կասպարովը հայտարարել է շախմատիստի
իր կարիերան ավարտելու եւ քաղաքականություն մտնելու մասին, իսկ «դասական շախմատի»
աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը եւ ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովը տարբեր պատճառներով
հրաժարվել են այս մրցաշարին մասնակցելուց) «Պորտերո-դե-լոս-Ֆունես» շքեղագույն հյուրանոցում
շրջանաձեւ մրցակարգով որոշելու են շախմատային նոր «արքային»: Կազմակերպիչները սահմանել
են $1 միլիոն դրամական մրցանակ, որից $300 հազարը բաժին է հասնելու աշխարհի նոր չեմպիոնին:
Վիճակահանության արդյունքներն այսպիսին են: 1-ին տուր, սեպտեմբերի
28. Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան)- Ռուստամ Կասիմջանով (Ուզբեկստան), Յուդիթ Պոլգար
(Հունգարիա)-Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Պետեր Լեկո (Հունգարիա)- Վեսելին Տոպալով
(Բուլղարիա), Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)-Մայքլ Ադամս (Անգլիա): 2-րդ տուր,
սեպտեմբերի 29. Կասիմջանով-Սվիդլեր, Ադամս-Պոլգար, Տոպալով-Անանդ, Լեկո-Մորոզեւիչ:
3-րդ տուր, սեպտեմբերի 30. Պոլգար-Կասիմջանով, Անանդ-Ադամս, Մորոզեւիչ-Տոպալով,
Սվիդլեր-Լեկո: 4-րդ տուր, հոկտեմբերի 1. Կասիմջանով-Անանդ, Տոպալով-Ադամս,
Լեկո-Պոլգար, Մորոզեւիչ-Սվիդլեր: 5-րդ տուր, հոկտեմբերի 3. Պոլգար-Մորոզեւիչ,
Ադամս-Կասիմջանով, Անանդ-Լեկո, Սվիդլեր-Տոպալով: 6-րդ տուր, հոկտեմբերի 4.
Պոլգար-Տոպալով, Կասիմջանով-Լեկո, Ադամս-Մորոզեւիչ, Անանդ-Սվիդլեր: 7-րդ տուր,
հոկտեմբերի 5. Լեկո-Կասիմջանով, Մորոզեւիչ-Անանդ, Սվիդլեր-Պոլգար, Տոպալով-Ադամս:
8-րդ տուր, հոկտեմբերի 6. Կասիմջանով-Մորոզեւիչ, Ադամս-Սվիդլեր, Անանդ-Պոլգար,
Տոպալով-Լեկո: 9-րդ տուր, հոկտեմբերի 8. Պոլգար-Ադամս, Անանդ-Տոպալով, Մորոզեւիչ-Լեկո,
Սվիդլեր-Կասիմջանով: 10-րդ տուր, հոկտեմբերի 9. Կասիմջանով-Պոլգար, Ադամս-Անանդ,
Տոպալով-Մորոզեւիչ, Լեկո-Սվիդլեր: 11-րդ տուր, հոկտեմբերի 10. Պոլգար-Լեկո,
Ադամս-Տոպալով, Անանդ-Կասիմջանով, Սվիդլեր-Մորոզեւիչ: 12-րդ տուր, հոկտեմբերի
11. Կասիմջանով-Ադամս, Տոպալով-Սվիդլեր, Լեկո-Անանդ, Մորոզեւիչ-Պոլգար: 13-րդ
տուր, հոկտեմբերի 13. Պոլգար-Սվիդլեր, Կասիմջանով-Տոպալով, Ադամս-Լեկո, Անանդ-Մորոզեւիչ:
14-րդ տուր, հոկտեմբերի 14. Տոպալով-Պոլգար, Լեկո-Կասիմջանով, Մորոզեւիչ-Ադամս,
Սվիդլեր-Ադամս: Թայ-բրեկ, հոկտեմբերի 15, անհրաժեշտություն լինելու դեպքում:
Ցավոք, ժամանակի հսկայական տարբերության պատճառով հավանաբար հնարավոր չի լինի
ամեն առավոտ մեր մարզասեր ընթերցողին օպերատիվ իրազեկ պահել մի քանի ժամ առաջ խաղատախտակների
առջեւ տեղի ունեցած իրադարձություններին: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել