Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՎԱՐՃԱՆՔԻ

Սեպտեմբեր 28,2005 00:00

ԶՎԱՐՃԱՆՔԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ԶՈՒԳԱՐԱՆ՝ ԿԱՄԵՐԱՅԻՆԻ «ՔԹԻ ՏԱԿ» շրջակա սրճարաններից հնչող երաժշտությունը անհնար է դարձնում կամերային նվագախմբի փորձերն ու համերգները γٻñ³ÛÇÝÇ §ùÃÇ ï³Ï¦ µáõë³Í Ýáñ³Ï³éáõÛó ½áõ·³ñ³ÝÇÝ Í³é»ñÝ ûñáñ »Ý ³ëáõÙ:²å³·³ ѳٳÉÇñÇ ÑÇÙùÁ ·óí³Í ¿, ϳٳñÝ»ñÁª ϳåí³Í, ï³ñ³ÍùÁª ÏÇëáí ã³÷ ë³ÉÇϳå³ïí³Í:²Ûëå»ë ù³Ý¹íáõÙ »Ý ¹»åÇ Î³Ù»ñ³ÛÇÝ »ñ³ÅßïáõÃÛ³Ý ïáõÝ ï³ÝáÕ ×³Ý³å³ñÑÁ »õ ßñç³Ï³ÛùÁ, ݳËÏÇÝ Ñ³Ë׳ë³ÉÇÏÝ»ñÁ ϳéáõóíáÕ Ñ³Ù³ÉÇñÇ ï»ñ»ñÇ ëñïáí ã»Ý:гëï³µáõÝ ³Ûë ͳéÁ ѳÛïÝí»É ¿ ßÇݳñ³ñáõÃÛ³Ý Ï»ÝïñáÝáõÙ »õ ãáñ³ÝáõÙ ¿. »ñ»õÇ §³í»Éáñ¹¦ ¿:Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանը ամիսներ առաջ ահազանգ էր հնչեցրել այն մասին, որ շրջակա սրճարաններից հնչող երաժշտությունը անհնար է դարձնում իրենց փորձերն ու համերգները, քանի որ Կամերային երաժշտության տունը ապակեպատ է, եւ դրսում հնչող ցանկացած ձայն համարյա նույնկերպ լսելի է նաեւ դահլիճում: Բողոքը տարբեր ատյաններով, ընդհուպ նախագահի վերահսկողականով «ճամփորդելուց» հետո այժմ «քնեցվել» է: Ա. Ղարաբեկյանի խոսքերով, իրենց հիմա նոր «արհավիրք» է սպառնում: Կամերային երաժշտության տան մուտքից ընդամենը 10 մետր հեռավորության վրա հսկայական զվարճանքի համալիր է կառուցվում: Երբ նախագահն ընդունում էր տաղանդավոր ջութակահար Սերգեյ Խաչատրյանին, մաեստրոն նույն օրը խնդրի մասին իր ձեռքով նամակ է հանձնել նախագահին: Երկրի ղեկավարն էլ խոստացել է, որ հարցը կուսումնասիրվի: Ու մինչ ամեն ինչ դեռ «ուսումնասիրման» փուլում է, բուռն թափով ընթանում են հսկայական կառույցի շինարարական աշխատանքները: Երեւանի կամերային երաժշտության տան տնօրեն Անդրանիկ Հարությունյանն ասաց, որ լսել է, թե բիլիարդանոց է կառուցվում, կողքին էլ զուգարան: Շինարարներից մեկը, որ չներկայացավ ու չցանկացավ լուսանկարվել, վկայեց, որ իսկապես մեծ համալիր է խոյանալու: «Այս այգին կառուցվել է Կամերային երաժշտության տան համար, այգու հետ միասին է համալիրը կոչվում Կամերային երաժշտության տուն: Թե ո՞վ է տվել մեր տարածքը, ինչո՞ւ է տվել՝ չգիտեմ: Մի բան հայտնի է, թիկունքները պինդ է: Ժամանակին օպերայի հանդեպ հետեւողական չգտնվեցինք, դրա համար էլ հիմա խեղդվում է սրճարանների մեջ, խեղճ Թամանյանը կենդանի լիներ՝ հինգ անգամ կխելագարվեր: Չգիտենք էլ ում դիմենք, ոնց բողոքենք: Մյուս կողմից էլ չեմ կարծում, թե գրելով կամ ինչ-որ տեղ բողոքելով՝ կառուցված սրճարանները կքանդվեն, չեմ հավատում»,- ասաց պրն Հարությունյանը: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել