Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՎԱՐՃԱՆՔԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ԶՈՒԳԱՐԱՆ՝
ԿԱՄԵՐԱՅԻՆԻ «ՔԹԻ ՏԱԿ»

Սեպտեմբեր 28,2005 00:00

շրջակա սրճարաններից
հնչող երաժշտությունը անհնար է դարձնում կամերային նվագախմբի փորձերն ու համերգները
γٻñ³ÛÇÝÇ
§ùÃÇ ï³Ï¦ µáõë³Í
Ýáñ³Ï³éáõÛó
½áõ·³ñ³ÝÇÝ
ͳé»ñÝ ûñáñ
»Ý ³ëáõÙ:²å³·³
ѳٳÉÇñÇ ÑÇÙùÁ
·óí³Í ¿, ϳٳñÝ»ñÁª
ϳåí³Í, ï³ñ³ÍùÁª
ÏÇëáí ã³÷ ë³ÉÇϳå³ïí³Í:²Ûëå»ë
ù³Ý¹íáõÙ »Ý ¹»åÇ
γٻñ³ÛÇÝ »ñ³ÅßïáõÃÛ³Ý
ïáõÝ ï³ÝáÕ ×³Ý³å³ñÑÁ
»õ ßñç³Ï³ÛùÁ,
ݳËÏÇÝ Ñ³Ë׳ë³ÉÇÏÝ»ñÁ
ϳéáõóíáÕ Ñ³Ù³ÉÇñÇ
ï»ñ»ñÇ
ëñïáí ã»Ý:гëï³µáõÝ
³Ûë ͳéÁ ѳÛïÝí»É
¿ ßÇݳñ³ñáõÃÛ³Ý
Ï»ÝïñáÝáõÙ »õ
ãáñ³ÝáõÙ ¿. »ñ»õÇ
§³í»Éáñ¹¦ ¿: Հայաստանի
պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանը
ամիսներ առաջ ահազանգ էր հնչեցրել այն մասին, որ շրջակա սրճարաններից հնչող երաժշտությունը
անհնար է դարձնում իրենց փորձերն ու համերգները, քանի որ Կամերային երաժշտության
տունը ապակեպատ է, եւ դրսում հնչող ցանկացած ձայն համարյա նույնկերպ լսելի է նաեւ
դահլիճում: Բողոքը տարբեր ատյաններով, ընդհուպ նախագահի վերահսկողականով «ճամփորդելուց»
հետո այժմ «քնեցվել» է: Ա. Ղարաբեկյանի խոսքերով, իրենց հիմա նոր «արհավիրք» է սպառնում:
Կամերային երաժշտության տան մուտքից ընդամենը 10 մետր հեռավորության վրա հսկայական
զվարճանքի համալիր է կառուցվում: Երբ նախագահն ընդունում էր տաղանդավոր ջութակահար
Սերգեյ Խաչատրյանին, մաեստրոն նույն օրը խնդրի մասին իր ձեռքով նամակ է հանձնել նախագահին:
Երկրի ղեկավարն էլ խոստացել է, որ հարցը կուսումնասիրվի: Ու մինչ ամեն ինչ դեռ «ուսումնասիրման»
փուլում է, բուռն թափով ընթանում են հսկայական կառույցի շինարարական աշխատանքները:
Երեւանի կամերային երաժշտության տան տնօրեն Անդրանիկ Հարությունյանն ասաց,
որ լսել է, թե բիլիարդանոց է կառուցվում, կողքին էլ զուգարան: Շինարարներից մեկը,
որ չներկայացավ ու չցանկացավ լուսանկարվել, վկայեց, որ իսկապես մեծ համալիր է խոյանալու:
«Այս այգին կառուցվել է Կամերային երաժշտության տան համար, այգու հետ միասին է համալիրը
կոչվում Կամերային երաժշտության տուն: Թե ո՞վ է տվել մեր տարածքը, ինչո՞ւ է տվել՝
չգիտեմ: Մի բան հայտնի է, թիկունքները պինդ է: Ժամանակին օպերայի հանդեպ հետեւողական
չգտնվեցինք, դրա համար էլ հիմա խեղդվում է սրճարանների մեջ, խեղճ Թամանյանը կենդանի
լիներ՝ հինգ անգամ կխելագարվեր: Չգիտենք էլ ում դիմենք, ոնց բողոքենք: Մյուս կողմից
էլ չեմ կարծում, թե գրելով կամ ինչ-որ տեղ բողոքելով՝ կառուցված սրճարանները կքանդվեն,
չեմ հավատում»,- ասաց պրն Հարությունյանը: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել