Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ»

Սեպտեմբեր 24,2005 00:00

«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ» ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը ստորագրահավաք է կազմակերպել՝ սեպտեմբերի 27-ին արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ: Օրակարգում է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը 3-րդ ընթերցմամբ եւ ամբողջապես ընդունելու հարցը: Քննարկվելու է նաեւ «Հանրաքվեի մասին» օրենքում կառավարության կողմից առաջարկվող փոփոխությունների հարցը: Իսկ «Արդարություն» խմբակցությունը երեկ կայացած նիստում արդեն որոշեց, որ մասնակցելու է արտահերթ նստաշրջանին: «Արդարությունն» օգտվելով առիթից՝ կրկին առաջարկելու է «Հանրաքվեի մասին» օրենքում կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան անցկացնել վստահության հանրաքվե: «Արդարության» նիստում երեկ նաեւ որոշվել է սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ ստեղծել շտաբ, որն ունենալու է գործողությունների որոշակի ծրագիր: Մասնավորապես, նախատեսում են հրատարակել գրքույկ՝ Սահմանադրության փոփոխությունների բոլոր այն դրույթների շարադրմամբ, որոնցից ելնելով «Արդարությունը» մերժում է այս նախագիծը: Շտաբը նաեւ կազմակերպելու է հանդիպումներ ժողովրդի հետ հանրապետության ամբողջ տարածքում: Առաջին նման հանդիպումը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 30-ին Նոր Նորք համայնքում: Սեփ. լր.Հ. Գ. Սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովը մտադիր է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչների հետ անցկացնել հանդիպում, որի ընթացքում քննարկելու են Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել