Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԴՈՒՔ ՊԵՏՔ Է ՈԳԵՇՆՉԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ

Սեպտեմբեր 24,2005 00:00

Ֆինլանդիայի
նախագահ Տարյա Հալոնենի բացառիկ հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը Երկուշաբթի
օրը Հայաստան կայցելի Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենը: Այցի նախաշեմին նա Հելսինկիում
բացառիկ հարցազրույց է տվել «Մեդիամաքսի» եւ Հ1-ի թղթակիցներին: – Տիկին Հալոնեն,
ի՞նչ սպասելիքներ ունեք Հայաստան կատարելիք այցից: – Ես մեծ հետաքրքրությամբ
եմ սպասում Հայաստան կատարելիք իմ առաջիկա այցին: Ես այցելել եմ Երեւան 1996 թվականին,
երբ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարն էի, իսկ մեր երկիրը ԵԱՀԿ Մինսկի Կոնֆերանսի
համանախագահն էր: Այնպես որ, ինձ շատ հետաքրքիր է տեսնել այսօրվա Հայաստանը՝ իմ առաջին
այցից գրեթե 10 տարի անց: Ֆինլանդիան եւ Եվրոպական Միությունը հետաքրքրված
են ողջ տարածաշրջանով, եւ Հայաստանը մեծ հնարավորություններ ունի Ֆինլանդիայի եւ
ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու համար: Շատ առումներով դուք ունեք եվրոպական
պատմություն, եւ ժողովրդավարության ու արագ տնտեսական զարգացման շնորհիվ Հայաստանը
կարող է ունենալ շատ ավելի ինտեգրված եվրոպական ապագա: – Տարածաշրջանի երկրները
ներգրավված են Եվրոպական հարեւանության քաղաքականությունում, որի շրջանակներում ներկայումս
մշակում են Անհատական ծրագրեր: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ չնայած տարածաշրջանային
մոտեցմանը, ԵՄ-ն հարմարեցնում է իր ծրագրերը յուրաքանչյուր գործընկերոջ կարիքներին:
– Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները Եվրոպական Միության հարեւաններն
են: Մենք չափազանց ժողովրդավարական եւ հավասար մոտեցում ենք որդեգրել յուրաքանչյուրի
նկատմամբ, եւ այն, թե ինչպե՞ս կզարգանա այդ հարեւանությունը, կախված է իրենցից՝ գործընկերներից:
Սակայն մենք տարբերակում ենք անունները, մենք գիտենք, որ Հայաստանը դա Հայաստանն
է, Վրաստանը՝ Վրաստանը եւ Ադրբեջանը դա Ադրբեջանն է: Եվրոպական հարեւանության
քաղաքականության հնարավորություններն իրապես կարող են դառնալ քայլ առաջ: Տարածաշրջանի
յուրաքանչյուր երկիր հետաքրքիր գործընկեր է ԵՄ-ի համար, եւ ձեզանից է կախված, թե
կենսագործման ինչպիսի՞ ձեւ կարող է ստանալ այդ հետաքրքրությունը: Հայաստանն
ունի հարուստ պատմություն, դուք ունեցել եք նաեւ դժվարություններ, սակայն կարող եք
ունենալ ավելի լավ ապագա, եթե լինեք ակտիվ եւ ակտիվորեն զարգացնեք ժողովրդավարությունը,
մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը եւ լավ կառավարումը: Այնպես որ, ես
կոչ եմ անում ձեզ ուսումնասիրել եւ հայտնաբերել Եվրոպական հարեւանության քաղաքականության
առաջարկվող հնարավորությունները: – Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ բանակցություններն
ամենայն հավանականությամբ կսկսվեն հոկտեմբերի 3-ին: Հնարավո՞ր է, որ հայ-թուրքական
սահմանի վերաբացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցը քննարկվի
այդ բանակցությունների որեւէ փուլում: – Ֆինլանդիան արտահայտել է իր աջակցությունը
Եվրոպական Միության ընդլայնմանը: Թուրքիան հայտարարել է Եվրոպական Միությանն անդամակցելու
իր ցանկության մասին մինչեւ Ֆինլանդիան, սակայն Ֆինլանդիան արդեն 10 տարի է՝ ինչ
ԵՄ անդամ է: Այնպես որ, Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունները երկար պատմություն
ունեն: Կարծում եմ, որ եթե Թուրքիան կատարի բանակցությունները սկսելու պահանջները,
ԵՄ-ն պետք է սկսի բանակցությունները: Վերջնական որոշումը, սակայն, կկայացնի Եվրոպական
Հանձնաժողովը: Ի՞նչ կարգի հարցեր ենք մենք քննարկելու բանակցությունների ընթացքում:
Չեմ ցանկանում մանրամասնել բոլոր այն թեմաները, որոնք կառաջանան բանակցությունների
ընթացքում, սակայն սովորաբար մենք պահանջում ենք թեկնածու երկրից, որպեսզի նա համապատասխանի
Կոպենհագենի չափանիշներին: Այնուհետեւ Թուրքիան պետք է ընդունի եւ ճանաչի Եվրոպական
Միության բոլոր անդամ-երկրներին: Եվ, վերջապես, մենք հույս ունենք, որ թեկնածու երկրները
կունենան բարիդրացիական հարաբերություններ իրենց հարեւանների հետ: Մենք ասում ենք
այս մասին բոլոր թեկնածու երկրներին, սակայն նման դեպքերում կողմերը միշտ երկուսն
են. հարեւանությունը միշտ ենթադրում է հարաբերություններ երկուսի միջեւ: –
Գրեթե 10 տարի է անցել այն պահից, երբ Ֆինլանդիան Մինսկի Կոնֆերանսի համանախագահն
էր, սակայն հակամարտությունը շարունակում է չլուծված մնալ: Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք
է անեն հակամարտության կողմերը այն լուծելու համար: – Ես շատ կարեւոր եմ համարում
այն փաստը, որ ձեզ մոտ նախագահական ընտրությունները անցկացվել են 2003 թվականին,
իսկ հաջորդ ընտրությունները կլինեն 2008-ին: Հույս ունեմ, որ դուք կօգտագործեք մինչեւ
հաջորդ ընտրությունները մնացած ժամանակը եւ կփորձեք լուծել հակամարտությունը: Դուք
պետք է ոգեշնչեք ինքներդ ձեզ՝ որոշումներ կայացնելու եւ առաջ շարժվելու համար: «Մեդիամաքս»
գործակալություն՝ հատուկ «Առավոտի» համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել