ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04: Զվարճացեք, սակայն ալկոհոլը մի չարաշահեք: ՑՈՒԼ 21.04-21.05: Ձեր կենսապայմանները բարելավելու հնարավորություն կընձեռվի: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Հարմար օր է մտավոր եւ հրատարակչական գործունեություն ծավալելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Այսօր գաղտնիքներ ու փաստեր կբացահայտեք, որոնք ձեզ այնքան էլ ուրախություն չեն պատճառի: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Շրջապատի մարդկանց հետ ձեր շփումները կտրուկ շրջադարձ կապրեն: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Ձեր գործընկերները, հնարավոր է՝ ձեզ դավաճանեն: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Ներքնապես ձեզ միայնակ կզգաք: ԿԱՐԻՃ 24.10-22.11: Հարմար օր է որեւէ ճամփորդություն պլանավորելու համար: ԱՂԵՂՆԱՎՈՐ 23.11-21.12: Ոգու արիության զգացողություն կունենաք: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 22.12-20.01: Նպաստավոր օր է ընտանեկան հանդիսությունների համար: ՋՐՀՈՍ 21.01-19.02: Զգուշացեք սկանդալային պատմությունների մեջ ընկնելուց: ՁՈՒԿ 20.02-20.03: Հնարավոր է՝ անակնկալ հյուրեր ունենաք: