Սերբիա
եւ Չեռնոգորիայի Հերցոգ Նովի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի պատանիների եւ աղջիկների
առաջնությունն աստիճանաբար թափ է վերցնում: Երկրորդ տուրում Հայաստանի շախմատիստ-շախմատիստուհիներն
ընդհանուր առմամբ ավելի վստահ ու հաջող հանդես եկան: Խաղատախտակների առջեւ նստած
մեր հանրապետության 15 ներկայացուցիչներից 11-ը հաղթական միավոր վաստակեցին, 2 պարտիայում
գրանցեցին ոչ-ոքի եւ միայն 2-ում պարտություն կրեցին: Եթե մեկնարկային տուրում հարյուր
տոկոսանոց արդյունք էին ցույց տվել մեր 12 տարեկան տղաները, երկրորդում նրանցից էստաֆետն
ընդունեցին մեկ աստիճան ցածր խմբում հանդես եկող պատանիները եւ աղջնակները: Ռաֆայել
Գաբրիելյանը սպիտակներով պարտության մատնեց Խորվաթիայի ներկայացուցիչ Յուրիկա Սրբիսին,
Կարեն Գրիգորյանը սեւերով գեղեցիկ հաղթանակ տոնեց թուրք Աթիլա Կոկսալ Յուկսելի նկատմամբ,
իսկ Հովհաննես Գաբուզյանն ու Արա Դիլոյանը սեւ խաղաքարերով համապատասխանաբար առավելության
հասան ռուսաստանցիներ Կոնստանտին Նիկոլոգորսկիի եւ Նիկիտա Պիսկովեցի նկատմամբ: Ռաֆայելն
ու Կարենը երկուական միավորով երկրորդ տուրից հետո առաջատարների խմբում են՝ բաժանելով
1-12-րդ տեղերը: 1-ին տուրում կրած պարտությունը չէր ընկճել տասնամյա Սուսաննա
Գաբոյանին ու Աստղիկ Խալիկյանին: Նրանք հաջորդ օրը 1-ական միավոր վաստակեցին էստոնուհի
Անգելինա Կորոլի եւ իտալուհի Էդիտ Տիտարելլիի հետ պայքարում: Մեր մյուս շախմատիստները
երկրորդ տուրում ցույց տվեցին հետեւյալ արդյունքները. 12 տարեկաններ: Տղաներ.
Հայկ Թամազյան- Սանան Սյուգիրով (Ռուսաստան)՝ 0:1, Նիկոլայոս Գալոպուլոս (Հունաստան)-
Սամվել Տեր-Սահակյան՝ 0:1, Արտյոմ Սմիռնով (Ռուսաստան)- Հայկ Վարդանյան՝ 1:0, Ռոբերտ
Աղասարյան-Գիլ Պոպիլսկի (Իսրայել)՝ 0:5: Աղջիկներ. Կամիլա Հոնչ (Հունգարիա)-Լուսինե
Թորոսյան՝ 0:5: 14 տարեկաններ: Տղաներ. Ռոբերտ Հովհաննիսյան-Լուկաշ
Տոկարսկի (Լեհաստան)՝ 1:0, Դենիզ Մուրատ Տասդելեն (Թուրքիա)- Դավիթ Գրիգորյան՝ 0:1:
Աղջիկներ. Վիոլա Վինցե (Հունգարիա)- Լուսինե Կարապետյան՝ 0:1, Յուդիթ Բուչներ
(Ավստրիա)-Դիանա Մնացականյան՝ 0:1: 16 տարեկաններ: Տղաներ. Աթիլա Գայո
Ֆիգուրա (Գերմանիա)-Զավեն Անդրիասյան՝ 0:1: Աղջիկներ. Նունե Դարբինյան-Վալենտինա
Գունինա (Ռուսաստան)՝ 0:1, Աննա Հայրապետյան-Շանթալ Սիրիսենա (Անգլիա)՝ 1:0: 18
տարեկաններ: Տղաներ. Արման Թաշիկյան-Վեգա Լիանեզա Մարկոս (Իսպանիա)՝ 0:5,
Վարդան Մովսիսյան-Գավիան Ժոնես (Անգլիա)՝ 1:0, Յուրի Զակ (Իսրայել)-Տիգրան Մամիկոնյան՝
0:1, Յուրի Համբարձումյան-Ստանիսլավ Դեմյանսիուս (Մոլդովա)՝ 1:0: Աղջիկներ.
Անի Դարբինյան- Աննա Ռուդոլֆ (Հունգարիա)՝ 0:5: Մեր շախմատիստ-շախմատիստուհիները
երրորդ տուրից առաջ մեծամասամբ տեղ էին զբաղեցնում մրցաշարային աղյուսակների վերին
հորիզոնականում, իսկ ահա 16-ամյա Զավեն Անդրիասյանը իր տարիքային խմբում 1-ինն էր:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ