Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԹԵԿՆԱԾՈՒԻ՝

Սեպտեմբեր 16,2005 00:00

ԹԵԿՆԱԾՈՒԻ՝ «ՁԵՌԸ ԲԱՑՆ» Է ԼԱՎ Երեկ հրավիրած ասուլիսում «Ընտրությունը քոնն է» հ/կ-ն ներկայացրեց ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ իրենց նախնական դիտարկումները: Հ/կ-ի նախագահ Հարություն Համբարձումյանի կարծիքով՝ դիտարկված թերությունները լրջորեն կազդեն ընտրությունների արդյունքների վրա: Իսկ դիտարկված թերությունները, մասնավորապես ԿԸՀ-ի կողմից՝ ԸՕ-ի պահանջներից չբխող, իրավասությունների գերազանցումով ընդունված որոշումներն են, որոնք սահմանափակում են տեղական դիտորդների եւ վստահված անձանց իրավունքները: Հ. Համբարձումյանին վրդովեցնում է հանձնաժողովներում տիրող անվստահությունը՝ «նախագահը, տեղակալը բացառապես կոալիցիայի ներկայացուցիչներ են: Ընդդիմության ներկայացուցիչները միայն անդամներ են»: Իսկ ամենախնդրահարույցը հ/կ-ի անդամները համարում են ընտրացուցակները, որոնք փոխանակ ուղղվելու՝ ավելի են խճճվում: «Ընտրացուցակներում հայտնվում են մահացածներ, իսկ 15 տարի բնակվողները դուրս են մնում: Կան դեպքեր, որ 28 բնակարան ունեցող շենքից միայն 8 բնակիչ է գրանցվել ցուցակներում»,- ընդհանրական հայտարարեց Հ. Համբարձումյանը: Ինչ վերաբերում է ընտրակաշառքներին, ապա բանախոսը դրանք դժվար ապացուցելի փաստեր է համարում, քանի որ որոշ ահազանգերի դեպքում իրենց ներկայացուցիչները շտապել են ներկայանալ եւ տեղում ճշտումներ անել, սակայն ապացույցներ այդպես էլ չեն գտել: Մինչդեռ նա չի բացառում այդ փաստը: Ավելին՝ «թեկնածուից է կախված. ձեռը բաց է՝ շատ է տալիս, փակ է՝ քիչ»,- ասում է նա: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել