Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿՆԱՐԿԸ, ԿԱՐԾԵՍ, ՎԱՏ ՉԷ

Սեպտեմբեր 16,2005 00:00

Սերբիա
եւ Չեռնոգորիայում մեկնարկեց շախմատի Եվրոպայի պատանիների եւ աղջիկների առաջնությունը՝
10, 12, 14, 16, 18 տարեկանների միջեւ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանը
մասնակցում է բոլոր տարիքային խմբերի մրցաշարերին: Մեկնարկային տուրն առանձնապես
հաջող ստացվեց մեր 12 տարեկան չորս տղաների համար: Սամվել Տեր-Սահակյանը, Հայկ Թամազյանը,
Ռոբերտ Աղասարյանը եւ Հայկ Վարդանյանը հաղթանակ տոնեցին մրցակիցների նկատմամբ ու
79 մասնակիցների ցուցակում հայտնվեցին առաջատարների խմբում: Մյուս տարիքային խմբերում
հայաստանցի տղաներն իրենց անվան դիմաց գրանցեցին այսպիսի արդյունքներ: 10 տարեկաններ.
Արա Դիլոյան՝ 0, Ռաֆայել Գաբրիելյան՝ 1, Հովհաննես Գաբուզյան՝ 0,5, Կարեն Գրիգորյան՝
1: 14 տարեկաններ. Ռոբերտ Հովհաննիսյան՝ 1, Դավիթ Գեւորգյան՝ 0: Այս տարիքային խմբում
Բելառուսի դրոշի ներքո հանդես եկող Դավիթ Խաչիկյանը բաժանել է միավորը: 16 տարեկաններ.
Զավեն Անդրիասյան՝ 1: 18 տարեկաններ. Արման Փաշիկյան՝ 1, Տիգրան Մամիկոնյան՝ 0, Վարդան
Մովսիսյան՝ 0,5, Յուրի Համբարձումյան՝ 0: Ինչ վերաբերում է աղջիկներին, նրանք
համեմատաբար թույլ մեկնարկեցին: 10 տարեկանների խմբի մեր երկու ներկայացուցիչները՝
Սուսաննա Գաբոյանը եւ Աստղիկ Խալիկյանը, զիջեցին մրցակիցներին: Լուսինե Թորոսյանը,
որ Հայաստանի միակ ներկայացուցիչն է 12 տարեկանների խմբում, հաղթանակ տոնեց: Առաջնությունն
անհաջող մեկնարկվեց նաեւ մեր 14 տարեկաններ Լուսինե Կարապետյանի ու Դիանա Մնացականյանի
համար, որոնք նույնպես պարտություն կրեցին: 16 տարեկան Նունե Դարբինյանը առավելության
հասավ մրցակցի նկատմամբ, իսկ Աննա Հայրապետյանը անձնատուր եղավ: Իսկ ահա Անի Դարբինյանը
(18 տարեկանների խումբ) իր առավելությունը հաստատեց: Երեկ Եվրոպայի առաջնությունում
երկրորդ տուրի օրն էր: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել