Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աթոռը մեկն է, հավակնորդները՝ շատ

Սեպտեմբեր 16,2005 00:00

«Երիտասարդական»
փոխնախարար կդառնա մեկ այլ «բազե» Մեր ունեցած տեղեկություններով՝ մշակույթի
եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Լիլիթ Ասատրյանը առաջիկայում այս պաշտոնը
կփոխարինի մեկ այլ պաշտոնով: Ըստ մեր աղբյուրի, Լ. Ասատրյանը շուտով կզբաղեցնի ավելի
կարեւոր պաշտոն՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի աշխատակազմում: Ու չնայած առայժմ ոչ
մի պաշտոնական հայտարարություն չի եղել, սակայն որոշ քաղաքական կուսակցությունների
երիտասարդական թեւերում իրարանցում է: Փոխնախարարացուների «լավագույն» վեցյակում,
ինչպես եւ սպասվում էր, գերակշռում են հանրապետականները՝ Համահայկական երիտասարդական
հիմնադրամի նախագահ Արթուր Պողոսյանը, ակտիվ բազեական Արմեն Ալեքսանյանը՝ «Մաֆ» մականունով
եւ Մշակույթի նախարարությանը կից «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն»
ՊՈԱԿ-ի նախագահ Մանվել Ջավադյանը: Պաշտոն զբաղեցնել ցանկացողների շարքում են նաեւ
Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը, «Նիգ-Ապարանի»
նախագահության անդամ Ռոբերտ Մակարյանը: Շրջանառվում է նաեւ հեռուստամեկնաբան Մենուա
Հարությունյանի անունը, որին սատարում է Միավորված աշխատանքային կուսակցությունը:
Կադրային փոփոխության առնչությամբ փոխնախարար Լիլիթ Ասատրյանն ասաց. «Ես դեռեւս
մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնում եմ: Երբ որեւէ փոփոխություն
լինի՝ բոլորն էլ կիմանան: Ես էլ եմ լսել նման բաներ, պարզապես խոսակցություններ են»:
Մենուա Հարությունյանն այս առթիվ հակասական պատասխան տվեց. «Անկեղծ ասած՝
առաջին անգամ ձեզնից եմ լսում: Մինչ այդ՝ մի քանի տեղերից էլ եմ լսել: Նման բան չկա,
եթե լինի էլ՝ կհրաժարվեմ: Դա մեծամտություն չէ, ես ինձ փոխնախարարի պաշտոնում չեմ
տեսնում»: Առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ զուր
են իր անունն անտեղի շահարկում: Արմեն Ալեքսանյանը ոչնչից տեղյակ չէր: Ռոբերտ Մակարյանի
տեղեկացմամբ՝ ինքը նման մասնավոր խոսակցություններ լսել է, սակայն պաշտոնական առաջարկ
չի ստացել: Նա տեղեկացրեց, որ «Նիգ-Ապարանում» էլ այս հարցը չի քննարկվել: Մյուս
փոխնախարարացուների հետ կապվել չհաջողվեց: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել