Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄԱ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՓՈՓՈԽԵԼ

Սեպտեմբեր 16,2005 00:00

ԵՄԱ-Ն
ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՓՈՓՈԽԵԼ Երեւանի մամուլի ակումբը երեկ հանդես
է եկել հայտարարությամբ՝ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ. «Մի
շարք կարեւոր այլընտրանքային առաջարկություններ անհրաժեշտ ուշադրության չեն արժանացել,
ինչի պատճառով նախագծի առանձին դրույթներ շարունակում են լուրջ դժգոհությունների
տեղիք տալ: Մասնավորապես, մեզ չեն կարող գոհացնել խոսքի ու տեղեկատվության ազատությանը
վերաբերող դրույթների ձեւակերպումները: Ամենից առաջ մտահոգում են հեռարձակման
բնագավառը կարգավորող մարմնի ձեւավորման՝ Սահմանադրության փոփոխությունների նախագծով
սահմանվող մեխանիզմները, քանի որ դրանք հեռարձակվող լրատվամիջոցների առավելագույն
ազատություն չեն ապահովում»: Ասենք, 83.2 հոդվածի համաձայն՝ «Հեռարձակող լրատվության
միջոցների ազատության, անկախության եւ բազմազանության ապահովման նպատակներից ելնելով
օրենքով ստեղծվում է անկախ մարմին, որի անդամների կեսն ընտրվում է ԱԺ-ի կողմից, իսկ
կեսը նշանակվում է ՀՀ նախագահի կողմից»: ԵՄԱ-ն այս առնչությամբ նշում է. «Պետության
կողմից ձեւավորվող մարմինները ստեղծվում են ոչ թե այս կամ այն ոլորտի ազատությունը
եւ անկախությունը ապահովելու, այլ՝ բնագավառը կարգավորելու նպատակով: Այլ հարց է,
որ Սահմանադրությունը պետք է այդպիսի մարմնի անկախության որոշակի հիմքեր սահմանի:
Երկրորդ՝ Սահմանադրությունն այդ մարմնի կարգավորիչ գործառույթը պետք է հստակ ամրագրի:
Այլապես անհասկանալի է մնում, թե ինչով այն պիտի զբաղվի. բնական է՝ ոչ հեռարձակմամբ
կամ տեսաձայնային արտադրանք թողարկելով եւ ոչ էլ, ասենք, հեռարձակող ընկերությունների
ներքին խնդիրներին միջամտելով: Երրորդ՝ կարգավորման օբյեկտ պետք է լինի ինչպես մասնավոր,
այնպես էլ հանրային հեռարձակումը: Եվ քանի որ (հակառակ ԵՄԱ եւ այլ լրագրողական կազմակերպությունների
առաջարկությունների) Սահմանադրությունը նախատեսում է միայն մեկ մարմնի ձեւավորում,
ապա այն պետք է կարգավորի եւ մեկը, եւ մյուսը»: Այս հիմնավորմամբ ԵՄԱ-ն առաջարկում
է՝ 83.2 հոդվածը շարադրել. «Օրենքով ստեղծվում է մասնավոր եւ հանրային հեռարձակվող
լրատվության միջոցների գործունեությունը կարգավորող եւ նրանց բազմազանությունն ապահովող
մարմին: Այդ մարմնի անկախության ապահովման համար նրա անդամների կեսն ընտրվում է ԱԺ-ի
կողմից, իսկ կեսը նշանակվում է ՀՀ նախագահի կողմից»: Սեփ.
լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել