Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ»
ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀՍՏԱԿ Է»

Սեպտեմբեր 13,2005 00:00

«ԱԶԳԱՅԻՆ
ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ» ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀՍՏԱԿ Է» «Ազգային միաբանություն»
կուսակցության նախագահությունը եւ «ԱՄ» խմբակցությունը շաբաթ օրն անցկացրած համատեղ
նիստում մի շարք որոշումներ են ընդունել, որոնց կապակցությամբ «Ազգային միաբանություն»
կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն ասաց. «Թե՛ կուսակցությունը, թե՛ խմբակցությունը,
ստեղծված իրավիճակում միահամուռ «Ոչ» են ասում սահմանադրական փոփոխություններին՝
հանրաքվեի ընթացքում: Մատնանշված է երկու ճանապարհ: Ճանապարհ առաջին՝ բոլոր
համակիրներին կոչ անել՝ մասնակցել հանրաքվեին եւ ասել՝ «Ոչ»: Երկրորդ՝ ընդհանրապես
չմասնակցելով հանրաքվեին, բոյկոտելով հանրաքվեն, ասել՝ «Ոչ»: ՏԻՄ ընտրությունների
նախաշեմին սկիզբ առած իրարանցումը, նկատի ունեմ ցուցակների ճշգրտումները, շեշտակի
կրճատումները եւ այլն, արդեն մտածելու տեղիք են տալիս, որ իշխանությունները պատրաստվում
են կեղծել հանրաքվեի արդյունքները: Այսօր «Ազգային միաբանությունը» ուսումնասիրություններ
է կատարում, թե ո՞ր ճանապարհով առավել դժվար կլինի կեղծել հանրաքվեի արդյունքները:
Այն է, ընդհանրապես բոյկոտե՞լը, թե՞ գնալ եւ «Ոչ» ասելը: Եվ, չգիտես ինչու, բավականին
պարզորոշ եւ հստակ մեր այս մոտեցումը եւ ձեւակերպումը ոմանց կողմից խեղաթյուրվեց
եւ ներկայացվեց, իբր «ԱՄ»-ն դեռ կողմնորոշված չէ, թե հանրաքվեի ժամանակ ինչ քաղաքական
վարքագիծ է դրսեւորելու: Ուզում եմ շեշտել, որ «Ազգային միաբանությունը» ասել է,
ասում է եւ հետեւելու է իր ընդունած որոշմանը, այն է՝ տապալել այս իշխանությունների
կողմից առաջադրվող սահմանադրական փոփոխությունները»: Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել