Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՄՐԻԻ ԽԱՅՏԱԲՂԵՏ ՍԵՊՏԵՄԲԵՐԸ

Սեպտեմբեր 10,2005 00:00

Գյումրիի
մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեի նախագահ Աշոտ Աթոյանի գրասենյակում
ոստիկաններ են հերթապահում այն օրից, երբ նա «Մայիսիկի գործով» ներգրավվեց որպես
տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ: Մայիսի 5-ին Գյումրիի «Դուետ» սրճարանում
տեղի ունեցավ սպանություն, եւ շրջանառության մեջ էին այն լուրերը, թե դրա հետ ինչ-որ
առնչություն ունի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակը: Այս գործով չնայած
14 օր անց ձերբակալվեց «Պիշ» մականունով Արա Մրյանը, սակայն հենց նույն Սպարտակն
էր իր 8 ընկերներով 45-007 պետհամարանիշի «Նիվա» ավտոմեքենայով նույն «Դուետ» սրճարանի
մոտ կանգնեցրել իրավապաշտպան Աշոտ Աթոյանին եւ սպառնացել՝ պահանջելով հրաժարվել այդ
գործից: Իրավապաշտպանի հեռագիրը ուղարկվել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության
պետ պրն Բարսեղյանին. «Հազիվ եմ շրջանցել ու փրկվել վթարային իրավիճակից: Նա կրում
է զենք»: Այսօր Գյումրին զբաղված է մարզային ոստիկանապետի՝ Խաչիկ Ասատրյանի
եւ քաղաքի ոստիկանապետի՝ Շիրակ Շահնազարյանի միջեւ ծագած վեճով, երբ առաջինը «ապացուցում»
է, որ նա «նստել-ելել» է «օրենքով գողերի» հետ: Ի դեպ, ըստ «Առավոտի», ԱԺ պատգամավոր
Մարտին Սուքիասյանի անունն է շրջանառվում որպես «խորհրդավոր խնջույքի» մասնակից:
Խոսվում է նաեւ Գյումրիի թիվ մեկ հեղինակության՝ «Սուրոյի»՝ Սուրո Ավետիսյանի մասին:
Գյումրիում թերթերը շատ լավ են «սպառվում» (այսինքն՝ հավաքվում), երբ ինչ-որ
բան է գրվում քաղաքապետի մասին: Օրինակ, օգոստոսի 31-ին, երբ, մասնավորապես, թերթի
առաջին էջում լուր տպագրվեց Գյումրիի քաղաքապետ Վարդանիկ Ղուկասյանի ատրճանակից կրակոցների
մասին՝ «Օազիս» սրճարանում: Գյումրիի իրավապաշտպան կառույցի ղեկավար Աշոտ Աթոյանը
երեկ «Առավոտին» հայտնեց, որ քաղաքապետը թոզ է փչում, ասելով, թե տեղի ունեցածը զինվորականների
մեղքով է եղել: «Օազիսը» մարդաշատ վայր է, եւ մի կրակոցը բավարար էր շատերի կյանքին
վտանգավոր իրավիճակ ստեղծելու»: Նրա կարծիքով, թերթի լուրը բավարար էր, որ համաձայն
Քրդատօրենսգրքի 181 եւ 182 հոդվածներով հարուցվեր քրգործ եւ կատարվեր քննություն:
Իրավապաշտպանը տեղեկացրեց, որ «Շիրակի մարզի ոստիկանությունը հայտարարություններ
է վերցրել այն զինվորականներից, որոնց վրա ապօրինի ատրճանակից կրակ է բացել Ղուկասյանը:
Հայտարարություն տվողը ստորագրում է հայտարարության տակ՝ սուտ մատնություն գրելու
համար կրելով պատասխանատվություն: Եթե կան հայտարարություն տվողներ, կան նաեւ սուտ
հայտարարության համար քրեական պատասխանատվության ենթարկվողներ»: Ըստ Ա. Աթոյանի,
հանցագործության մասին եղել է լրատվամիջոցի հաղորդումը: Հետեւաբար, քրեական գործ
պետք է հարուցվեր հրապարակումից հետո, որպեսզի «օպերատիվ–համատեղ քննչական միջոցառումների
ձեռնարկմամբ հիմնավորվի կամ հերքվի արարքը»: Իրավապաշտպանը նշեց, որ «Ղուկասյան քաղաքապետի
ապօրինի ատրճանակը (սեւ կոթով, արտասահմանյան) տեսել է Գյումրիի ողջ բնակչությունը:
Նրանք ծածուկ են այդ մասին ակնարկում, քանի որ վախենում է, որ «աստվածավախ» քաղաքապետը
ուրիշի ձեռքով կվերացնի իրենց»: Ա. Աթոյանը դատախազությունից եւ ոստիկանությունից
պահանջում է բացատրություններ տալ. «Առավոտում» քաղաքապետի արդարացումը չպետք է լիներ
նրա կողմից, այլ, ըստ կատարված քննության արդյունքների եւ պարզաբանումների»: Նա թերթի
միջոցով դիմեց բոլոր զինվորականներին, որոնք ներկա էին եղել օգոստոսի 24-ին «Օազիսում»
տեղի ունեցած միջադեպին եւ «կամ հայտարարություններ են տվել Շիրակի մարզային ոստիկանությունում՝
ներկայանան մարդու իրավունքների միջազգային կոմիտե»: ՌՈՒԶԱՆ
ՄԻՆԱՍՅԱՆ Ամենայն հարգանքներով վերաբերվելով իրավապաշտպանի
տեսակետին, կարծում ենք, որ մենք պիտի որոշենք, թե ինչ պիտի լինի եւ ինչը չպիտի լինի
«Առավոտ» թերթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել