Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Լուժկովի կինը մեր տանիքը չէ»

Սեպտեմբեր 10,2005 00:00

Երեկ
հայտարարեց Մարզահամերգային համալիրի սեփականատեր, «ԲԱՄՕ» ընկերության նախագահ Մուրադ
Մուրադյանը: Մեր երկրի բարձրագույն ղեկավարության «դաբրոյով» Մարզահամերգային
համալիրը ձեռք բերած Մուրադ Մուրադյանը՝ ի հեճուկս տարածված լուրերի հայտարարեց.
«Ո՛չ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովն է մեր ընկերությունում բաժնետեր, ոչ էլ Լուժկովի
կնոջ տանիքի տակ աշխատող կազմակերպություն ենք: Ընկերության բաժնետոմսերն ամբողջությամբ
պատկանում է մեր ընտանիքին»: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց. արդյո՞ք Մուրադյան եղբայրների՝
հայրենիքում ծավալած բիզնեսին չի խոչընդոտի հարազատ եղբոր՝ «Ազգային միաբանություն»
կուսակցության անդամ Հարություն Մուրադյանի ընդդիմադիր պատգամավոր լինելը: Մ. Մուրադյանը
խիստ լավատեսորեն պատասխանեց. «Հայաստանում օրենքները գործում են եւ բոլոր ներդրողներին
հնարավորություն են տալիս այստեղ առանց խոչընդոտի աշխատել»: «Համալիրի կանաչ
տարածքում ո՛չ նոր հյուրանոց, ո՛չ էլ ռեստորան չի կառուցվելու»,- վստահեցրեց Մ. Մուրադյանը:
«ԲԱՄՕ»-ին տրված ընդհանուր 19, 5 հեկտար տարածքում, որը, բացի համալիրի շենքից, ընդգրկում
է նաեւ շրջակա կանաչ գոտին, դեռեւս մեկ տարի առաջ անցկացվել է ոռոգման ցանց, «քաչալ»
տեղերը ծածկվել են ծառերով: Թեպետ ընկերությունը ներկայացրել է իր ներդրումների
չափը՝ 8-10 միլիոն դոլար 3 տարվա ընթացքում, սակայն դեռ պատկերացում չունի, թե ինչքան
գումար է անհրաժեշտ, եւ աշխատանքների ինչպիսի ծավալ՝ համալիրն իրենց նշած միջազգային
չափանիշերի կառույց դարձնելու համար: Փորձագիտական զննությունը նոր պետք է անցկացվի,
սակայն Մուրադյաններն արդեն կարող են ասել, որ «շենքը շատ վատ վիճակում է»: Ի դեպ,
նշենք, որ վերջին երկու տարիներին համալիրի տնօրինությունը իր միջոցներով գրեթե կապիտալ
վերանորոգել է շենքը: Մնացել էր լուծել սահադաշտի, ջեռուցման եւ շարժասանդուղքի հարցը:
Երեկ Մ. Մուրադյանը նորից շեշտեց, որ համալիրը գնելու իրենց նպատակը հիմնականում
պայմանավորված է հայրենիքում բարեգործություն անելու «բուռն» ցանկությամբ: «Առավոտի»
դիտարկմանը, թե այդ դեպքում ճիշտ չէ՞ր ներդրումներ անել շենքի հիմնավոր նորոգման
համար եւ սահմանափակվել ուղղակի բարեգործությամբ, ոչ թե՝ անպայման դառնալ նրա սեփականատերը,
«ԲԱՄՕ»-ի նախագահը օրինակներ բերեց արտերկրների սառցադաշտերից, որոնք «խելքի են եկել»
միայն սեփական դառնալուց հետո, այդպես էլ հստակ չպատասխանելով հարցին: Շարունակելով
«բարեգործական» թեման, Մ. Մուրադյանը հավաստիացրեց, որ իրենք սպորտին մոտ կանգնած
եղբայրներ են, իսկ որպես հայրենիքի ու հայերի հանդեպ բարի տրամադրվածության ապացույց՝
բերեց օրինակ. «Մենք Ռուսաստանում մի քանի ռուսական ֆուտբոլային թիմ ենք հովանավորում»:
Ընկերությունը ակնկալում է արդեն 3-4 տարի հետո համալիրից շահույթ ստանալ,
իսկ ներդրումները վերադարձնել՝ 8-10 տարի հետո: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել