Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԳՅՈՒԼԸ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է

Սեպտեմբեր 10,2005 00:00

Ժամանակակից Թուրքիայի ամենահռչակավոր արձակագիր Օրհան Փամուկի նկատմամբ դեկտեմբերի 16-ին կայանալիք դատավարության առնչությամբ երկրում աճող քննադատությանը:

«Թուրքիայում դատարանները անկախ են: Որեւէ մեկը չպետք է կասկածի, որ մարդիկ Թուրքիայում ազատ են գրելու այն, ինչ մտածում են»,- ըստ Turkish Daily News-ի, հայտարարել է Գյուլը:

Պատճառը Փամուկի՝ շվեյցարական «Տագես Անցայգեր»-ին անցած փետրվարին տված հարցազրույցն է, որում արձակագիրը նշել էր. «Այս հողերի վրա սպանվել է մեկ միլիոն հայ եւ որեւէ մեկը բացի ինձանից չի համարձակվում խոսել այդ մասին»:

Հարցազրույցի այս հատվածը թուրքական դատախազությունը որակել է որպես «թուրքական ինքնության հրապարակային նսեմացում»: Ըստ Թուրքիայի օրենքների, նման մեղադրանքով Փամուկը կարող է դատապարտվել վեց ամսից մինչեւ երեք տարվա ազատազրկման: Դեկտեմբերի 16-ին նշանակված դատական նիստն արդեն առաջացրել է եվրոպական հանրության եւ Եվրամիության պաշտոնյաների խիստ արձագանքը, որոնց գնահատմամբ, դա «հետընթաց քայլ է մարդու իրավունքների բնագավառում Թուրքիայի կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացում»: «Առայժմ որեւէ որոշում չի կայացվել: Կուզենայի հայտարարել ի լուր աշխարհի, որ Թուրքիայում գոյություն ունի խոսքի ազատություն: Մարդիկ հանգիստ հայտնում են իրենց կարծիքը, քանի դեռ նրանք չեն քարոզում բռնություն»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը՝ ավելացնելով, թե նման դրական մթնոլորտ է ձեւավորվել Եվրամիությանը անդամակցության համար իրականացվող բարեփոխումների հաշվին: Օրհան Փամուկի դատավարությանն են անդրադարձել նաեւ արեւմուտքի առաջատար թերթերը: Մասնավորապես, Los Angeles Times-ը այս կապակցությանբ գրում է, որ Փամուկի նկատմամբ դատավարությունը վկայում է «Թուրքիայի կառավարության ներսում պահպանողականների՝ Եվրամիության անդամակցումը ձախողելու մտածված փորձի մասին»: Իսկ բրիտանական Financial Times-ի փոխանցմամբ, Թուրքիան «ոչ միայն պետք է մաքրի պատմության հետ ունեցած իր հաշիվները»: «Եվրամիության սկզբունքներում խոսքի ազատությունից ավելի հիմնարար սկզբունք հազիվ թե լինի»,- գրել է թերթը:

«Ազատություն» ռ/կ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել