Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԻԿԵՐԸ»

Սեպտեմբեր 03,2005 00:00

«ՊԻԿԵՐԸ» ՍԿՍՎԵՑԻՆ Երեւանի քաղաքապետարանի պերմանենտ ջանքերը՝ ուղղված քաղաքային տրանսպորտի աշխատանքի բարելավմանը, շատ սպառիչ կարելի է նկարագրել ՌԴ նախկին վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինի՝ թեւավոր խոսքի վերածված այս արտահայտությամբ. «Ուզում էինք, որ ավելի լավ ստացվի, բայց ստացվեց՝ ինչպես միշտ»: Տրանսպորտի աշխատանքը կարգավորելու համար Երեւանի քաղաքապետարանը հազար ու մի էքսպերիմենտ արեց՝ էլ բաշխեց- վերաբաշխեց երթուղիները, հնացած տրանսպորտային միջոցները փոխարինեց նորով, էլ ներկրեց «Բոգդաններ», էլ տրամվայները վերացրեց, սակայն արդյունքը գրեթե զրո է: Ուսումնական տարվա հենց առաջին օրվանից ծայրամասում ապրողների համար քաղաքի կենտրոն գալը դարձել է գլխացավանք: Առավոտյան ժամերին մարդիկ մոտ 30 եւ ավելի րոպե սպասում են երթուղային տաքսու, դրանից հետո մարդկանց հոծ զանգվածը գրավում է մայթն ու երթեւեկելի ճանապարհի մի մասը եւ արշավում իրենց անհրաժեշտ երթուղայինի «կանեց»: Առավել լուրջ փորձության են ենթարկվում նրանք, ովքեր հեռու են ապրում երթուղայինի վերջնականգառից: Հնարավոր է, որ տրանսպորտի սպասեն շուրջ մի ժամ, հետո էլ, եթե բախտները բերի՝ աշխատանքի կամ դասի հասնեն պպզած տարբերակով: Ի դեպ, այս տարբերակին համակերպվում են նաեւ տարեց կանայք: Մի խոսքով, երթուղայինի դեֆիցիտը Երեւանում անվերջ է: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆԱյնուամենայնիվ, հանուն օբյեկտիվության՝ նշում ենք, որ նոր երթուղիների ավելացման շնորհիվ նկատելիորեն բարելավվել է Նորք-Մարաշ համայնքի տրանսպորտային երթեւեկությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել