Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՊԻԿԵՐԸ» ՍԿՍՎԵՑԻՆ

Սեպտեմբեր 03,2005 00:00

«ՊԻԿԵՐԸ»
ՍԿՍՎԵՑԻՆ Երեւանի քաղաքապետարանի պերմանենտ ջանքերը՝ ուղղված
քաղաքային տրանսպորտի աշխատանքի բարելավմանը, շատ սպառիչ կարելի է նկարագրել ՌԴ նախկին
վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինի՝ թեւավոր խոսքի վերածված այս արտահայտությամբ. «Ուզում
էինք, որ ավելի լավ ստացվի, բայց ստացվեց՝ ինչպես միշտ»: Տրանսպորտի աշխատանքը կարգավորելու
համար Երեւանի քաղաքապետարանը հազար ու մի էքսպերիմենտ արեց՝ էլ բաշխեց- վերաբաշխեց
երթուղիները, հնացած տրանսպորտային միջոցները փոխարինեց նորով, էլ ներկրեց «Բոգդաններ»,
էլ տրամվայները վերացրեց, սակայն արդյունքը գրեթե զրո է: Ուսումնական տարվա հենց
առաջին օրվանից ծայրամասում ապրողների համար քաղաքի կենտրոն գալը դարձել է գլխացավանք:
Առավոտյան ժամերին մարդիկ մոտ 30 եւ ավելի րոպե սպասում են երթուղային տաքսու, դրանից
հետո մարդկանց հոծ զանգվածը գրավում է մայթն ու երթեւեկելի ճանապարհի մի մասը եւ
արշավում իրենց անհրաժեշտ երթուղայինի «կանեց»: Առավել լուրջ փորձության են ենթարկվում
նրանք, ովքեր հեռու են ապրում երթուղայինի վերջնականգառից: Հնարավոր է, որ տրանսպորտի
սպասեն շուրջ մի ժամ, հետո էլ, եթե բախտները բերի՝ աշխատանքի կամ դասի հասնեն պպզած
տարբերակով: Ի դեպ, այս տարբերակին համակերպվում են նաեւ տարեց կանայք: Մի
խոսքով, երթուղայինի դեֆիցիտը Երեւանում անվերջ է: ՀՐԱՉՈՒՀԻ
ԵՐԱՆՈՍՅԱՆԱյնուամենայնիվ, հանուն օբյեկտիվության՝ նշում ենք,
որ նոր երթուղիների ավելացման շնորհիվ նկատելիորեն բարելավվել է Նորք-Մարաշ համայնքի
տրանսպորտային երթեւեկությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել