«ԹՈ՛ՒՅԼ ՏՎԵՔ ԱՇԽԱՏԵԼ, ՊԱՅՔԱՐԵ՛Ք ԻՍԿԱԿԱՆ ԿԱՐԳԱԶԱՆՑՆԵՐԻ ԴԵՄ…» Ասում են 6-րդ վարչությունից տուժած երգիչները «Բոլոր երգիչների անունից ասեմ, որ 6-րդ վարչությունը Կարեն Կարապետյանի հետ միասին մեզ թաղել է։ Մեր կյանքը մեր երգի մեջ է, եթե չկա այն, ուրեմն մեզ թաղել են։ Թող 6-րդ վարչությունը բերի մեր դիսկերը հետ տա»,- օրերս «Ազգ» թերթում ահա այսպիսի բովանդակությամբ հայտարարություն էր արել երգչուհի Նանան, որին ՀՀ ոստիկանության 6֊րդ վարչությունը հրավիրել էր «զրուցելու» հեղինակային եւ հարակից իրավունքների մասին. «6-րդ վարչությունից ոչ ոք չի օգտվել այս տարիների ընթացքում։ Ես տուժել եմ, շատ մեծ տույժ եմ կրել, որովհետեւ հուլիսի 23-ին պետք Է դուրս գար իմ նոր տեսահոլովակը, որը պատրաստել էինք դեռ գարնանը։ Դե պատկերացրեք ինչ սպասումներով, գովազդներով էի պատրաստվում պրեմիերային, կարո՞ղ եք ինձ ասել, ո՞ւ՛ր է իմ նոր տեսահոլովակը՝ 6֊րդ վարչությունում»։ Ինչու, որովհետեւ այդ ձայնասկավառակները գտնվում էին «Ռեկո-ռեկորդս» ձայնագրման ստուդիայում եւ որն էլ բառիս բուն իմաստով փակվեց 6-րդ վարչության կողմից։ Ստուդիայի հիմնադիր Դավիթ Խանոյանն այդ ամենը մամուլում որակեց իբրեւ 6-ի պետ Աշոտ Գիզիրյանի կողմից միտումնավոր կազմակերպված ապօրինի գործողություն, «Ոստիկանական ոեկետ», որի նպատակն Է մոնոպոլ պայմաններ ստեղծել նույն բիզնեսով զբաղվող իր սանիկի՝ ԿԿ֊ի (Կարեն Կարապետյանի) համար։ Վերջինիս, ի դեպ, երգչուհի Նանան բնորոշել Է այսպես. «ԿԿ-Պիռատ». «Մենբ տեղյակ ենք, շատ լավ տեղյակ ենք ու գիտենք, թե ինչ է կատարվում։ Թող ԿԿ֊ն իրեն չպատռի ու պատերով չտա։ Հասկանում ենք, քոռ չենք, դեբիլ չենք, հետո ի՞նչ, որ երգիչ ենք»։ Այսպիսով պարզ Է դառնում, որ ոստիկանության 6-րդ վարչությունը վնասել է ոչ միայն «Ռեկո-ռեկորդսին», այլեւ ստուդիայի հետ համագործակցող տասնյակ հանրահայտ երգիչ-երգչուհիների։ Ահավասիկ նրանցից եւս երկուսը։ ԱՐԹՈՒՐ ԻՍՊԻՐՅԱՆ – Այն, որ Հայաստանում ձայնա եւ տեսաերիզների վաճառքը, մեղմ ասած, կարգավորված չէ, հայտնի է բոլորին։ Ինձ զարմացնում է մեկ այլ երեւույթ։ Ինչո՞ւ ձայներիզների ստվերային շրջանառությունը կանխելու փոխարեն էլ ավելի է քաոսային դառնում իրավիճակը։ – Եթե կարելի է խոսենք փաստերով։ – Թեկուզ նույն «Ռեկո-ռեկորդսի» հետ կապված վերջին իրադարձությունները։ 1999 թ.- ից համագործակցում եմ այդ ընկերության հետ։ Համագործակցում եմ մեկ պարզ պատճառով. ինձ լիովին բավարարում Են «Ռեկո-ռեկորդս»-ի առաջարկվող ծառայությունների որակն ու սակագները։ Եվ ամենակարեւորը՝ ընկերության կողմից երբեւէ չեն շրջանցվել իմ հեղինակային իրավունքները։ Մինչդեռ 6-րդ վարչության աշխատակիցները փորձում են (ակնհայտ կողմնակալ հարցերով) իմ իսկ փոխարեն իրավիճակս դիտարկել հակառակ հարթությունում։ Չի հաջողվի։ – Այսինքն «Ռեկո-ռեկորդսի» հետ շարունակելո՞ւ եք համագործակցել։ – Միանշանակ այո։ Եթե ցանկանայի այլ ընկերության, ասենք «Կարեն-Ստուդիոյի» հետ համագործակցել, կհամագործակցեի։ – Փաստորեն «Ռեկո-ռեկորդս»-ի դեմ ներկայացված հեղինակային իրավունքի խախտման փաստարկներն անհիմն են։ – Ո՞վ է խախտում իմ եւ գործընկերներիս հեղինակային իրավունքները։ Համաձայն պայմանավորվածության «Ռեկո-ռեկորդսը» ստանձնել Է նոր ձայնասկավառակիս թողարկումը։ Ձայնասկավառակը թողարկվում է եւ.. հայտնվում 6-րդ վարչությունում։ Ինչո՞ւ ես պետք է կորցնեմ իմ ունկնդիրներին եւ ինչո՞ւ պետք Է հայտնվեմ անիմաստ քաշքշուկների մեջ։ Ես ստեղծագործող մարդ եմ եւ իմ միակ նպատակը աշխատանքներս ներկայացնելն է։ Նորից կրկնում եմ. ո՞վ է խախտում իմ հեղինակային իրավունքները՝ «Ռեկո-ռեկո՞րդսը». իհարկե ոչ։ Պայքարը ձայներիզների ստվերային շրջանառության դեմ հրաշալի է։ Բայց ո՞վ կարող է երաշխավորել, որ ոստիկանության գործողությունների արդյունքում իմ ձայնասկավառակն այսօր հենց այդ շրջանառության մեջ չի հայտնվելու։ – Ինչո՞ւ պետք է հայտնվի։ – Իսկ ինչո՞ւ ոչ, եթե ընկերությունը, որը պետք Է զբաղվեր սկավառակի տարածմամբ եւ որին պատկանում են իմ հեղինակային իրավունքները, հանկարծ փակվում է, իսկ նրա ողջ ապրանքը կալանվում։ – Ինչո՞ւ չեք դիմում «Հայ-հեղինակ»-ին, որը կոչված է պաշտպանել Ձեր իրավունքները։ -172«Հայ-հեղինակ»-ին դիմելն այսօր պարզապես անիմաստ է։ – Ձեր իրավունքներն ամրագրված չե՞ն «Հայ-հեղինակում»։ – Ոչ։ Գուցե անտրամաբանական է, բայց «Հայ-հեղինակը» օգնելու փոխարեն խանգարելու է ստեղծագործական աշխատանքներին։ Պարզ մի օրինակ։ Եթե գրանցված լինեի «Հայ172հեղինակում», երգերիս հեռարձակումը հեռուստատեսությամբ կամ ռադիոյով, կնշանակեր, որ այդ ընկերությունները պետք է ինձ որոշակի գումար վճարեն։ Դա այսօր անիրական է, եւ այդ դեպքում, փաստորեն, կկորցնեի հնարավորությունը ներկայանալ ունկնդրիս։ ԺԱՆ ՍՄԲԱՏՅԱՆ – Ես միայն մեկ հարց ունեմ։ Ո՞վ Է հատուցելու ինձ հասցված նյութական եւ բարոյական վնասը։ Հուլիսի 25-ին Գյումրիում պետք է կայանար նոր ձայնասկավառակիս շնորհանդեսը։ Պատրաստվում էի շրջագայության։ Ամեն ինչ ձախողվեց 6֊րդ վարչության թեթեւ ձեռքով։ «Ռեկո-ռեկորդս»-ը արեց հնարավորինը սկավառակի պատրաստման աշխատանքներում։ Սակայն այն հիմա փոշոտվում է 6֊րդ վարչության պահեստներում։ Եթե «Ռեկո-ռեկորդսը» գոնե չնչին մասով գործեր ստվերային դաշտում, այսօր ստեղծագործողներիս կողմից այդքան պահանջված չէր լինի։ Ես եւս բազմաթիվ «ինչո՞ւ»172ներ ունեմ ուղղված իրավապահ մարմիններին։ Թո՛ւյլ տվեք աշխատել, պայքարե՛ք իսկական կարգազանցների դեմ, մի՛ խանգարեք ստեղծազործել… Արթուր Իսպիրյան- Յուրաքանչյուր հեղինակ բավարարված է լինում միայն այն դեպքում, երբ տեսնում է իր արդյունքները։ Այսօր արդյունքներն այդ անհասկանալի եւ չհիմնավորված պատճառաբանությամբ մեկտեղվել են 6-րղ վարչությունում։ Արդյո՞ք այսպիսին պետք է լինի պայքարը ձայնա եւ տեսաերիզների ստվերային շրջանառության դեմ… Կ. Ս. R