Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԹՈ՛ՒՅԼ ՏՎԵՔ ԱՇԽԱՏԵԼ, ՊԱՅՔԱՐԵ՛Ք ԻՍԿԱԿԱՆ ԿԱՐԳԱԶԱՆՑՆԵՐԻ ԴԵՄ…»

Օգոստոս 30,2005 00:00

Ասում
են 6-րդ վարչությունից տուժած երգիչները «Բոլոր երգիչների անունից ասեմ, որ
6-րդ վարչությունը Կարեն Կարապետյանի հետ միասին մեզ թաղել է։ Մեր կյանքը մեր երգի
մեջ է, եթե չկա այն, ուրեմն մեզ թաղել են։ Թող 6-րդ վարչությունը բերի մեր դիսկերը
հետ տա»,- օրերս «Ազգ» թերթում ահա այսպիսի բովանդակությամբ հայտարարություն էր արել
երգչուհի Նանան, որին ՀՀ ոստիկանության 6՟րդ վարչությունը հրավիրել էր «զրուցելու»
հեղինակային եւ հարակից իրավունքների մասին. «6-րդ վարչությունից ոչ ոք չի օգտվել
այս տարիների ընթացքում։ Ես տուժել եմ, շատ մեծ տույժ եմ կրել, որովհետեւ հուլիսի
23-ին պետք Է դուրս գար իմ նոր տեսահոլովակը, որը պատրաստել էինք դեռ գարնանը։ Դե
պատկերացրեք ինչ սպասումներով, գովազդներով էի պատրաստվում պրեմիերային, կարո՞ղ եք
ինձ ասել, ո՞ւ՛ր է իմ նոր տեսահոլովակը՝ 6՟րդ վարչությունում»։ Ինչու, որովհետեւ
այդ ձայնասկավառակները գտնվում էին «Ռեկո-ռեկորդս» ձայնագրման ստուդիայում եւ որն
էլ բառիս բուն իմաստով փակվեց 6-րդ վարչության կողմից։ Ստուդիայի հիմնադիր Դավիթ
Խանոյանն այդ ամենը մամուլում որակեց իբրեւ 6-ի պետ Աշոտ Գիզիրյանի կողմից միտումնավոր
կազմակերպված ապօրինի գործողություն, «Ոստիկանական ոեկետ», որի նպատակն Է մոնոպոլ
պայմաններ ստեղծել նույն բիզնեսով զբաղվող իր սանիկի՝ ԿԿ՟ի (Կարեն Կարապետյանի) համար։
Վերջինիս, ի դեպ, երգչուհի Նանան բնորոշել Է այսպես. «ԿԿ-Պիռատ». «Մենբ տեղյակ ենք,
շատ լավ տեղյակ ենք ու գիտենք, թե ինչ է կատարվում։ Թող ԿԿ՟ն իրեն չպատռի ու պատերով
չտա։ Հասկանում ենք, քոռ չենք, դեբիլ չենք, հետո ի՞նչ, որ երգիչ ենք»։ Այսպիսով
պարզ Է դառնում, որ ոստիկանության 6-րդ վարչությունը վնասել է ոչ միայն «Ռեկո-ռեկորդսին»,
այլեւ ստուդիայի հետ համագործակցող տասնյակ հանրահայտ երգիչ-երգչուհիների։
Ահավասիկ նրանցից եւս երկուսը։ ԱՐԹՈՒՐ ԻՍՊԻՐՅԱՆ – Այն, որ Հայաստանում
ձայնա եւ տեսաերիզների վաճառքը, մեղմ ասած, կարգավորված չէ, հայտնի է բոլորին։ Ինձ
զարմացնում է մեկ այլ երեւույթ։ Ինչո՞ւ ձայներիզների ստվերային շրջանառությունը կանխելու
փոխարեն էլ ավելի է քաոսային դառնում իրավիճակը։ – Եթե կարելի է խոսենք փաստերով։
– Թեկուզ նույն «Ռեկո-ռեկորդսի» հետ կապված վերջին իրադարձությունները։ 1999
թ.- ից համագործակցում եմ այդ ընկերության հետ։ Համագործակցում եմ մեկ պարզ պատճառով.
ինձ լիովին բավարարում Են «Ռեկո-ռեկորդս»-ի առաջարկվող ծառայությունների որակն ու
սակագները։ Եվ ամենակարեւորը՝ ընկերության կողմից երբեւէ չեն շրջանցվել իմ հեղինակային
իրավունքները։ Մինչդեռ 6-րդ վարչության աշխատակիցները փորձում են (ակնհայտ կողմնակալ
հարցերով) իմ իսկ փոխարեն իրավիճակս դիտարկել հակառակ հարթությունում։ Չի հաջողվի։
– Այսինքն «Ռեկո-ռեկորդսի» հետ շարունակելո՞ւ եք համագործակցել։ –
Միանշանակ այո։ Եթե ցանկանայի այլ ընկերության, ասենք «Կարեն-Ստուդիոյի» հետ համագործակցել,
կհամագործակցեի։ – Փաստորեն «Ռեկո-ռեկորդս»-ի դեմ ներկայացված հեղինակային
իրավունքի խախտման փաստարկներն անհիմն են։ – Ո՞վ է խախտում իմ եւ գործընկերներիս
հեղինակային իրավունքները։ Համաձայն պայմանավորվածության «Ռեկո-ռեկորդսը» ստանձնել
Է նոր ձայնասկավառակիս թողարկումը։ Ձայնասկավառակը թողարկվում է եւ.. հայտնվում 6-րդ
վարչությունում։ Ինչո՞ւ ես պետք է կորցնեմ իմ ունկնդիրներին եւ ինչո՞ւ պետք Է հայտնվեմ
անիմաստ քաշքշուկների մեջ։ Ես ստեղծագործող մարդ եմ եւ իմ միակ նպատակը աշխատանքներս
ներկայացնելն է։ Նորից կրկնում եմ. ո՞վ է խախտում իմ հեղինակային իրավունքները՝ «Ռեկո-ռեկո՞րդսը».
իհարկե ոչ։ Պայքարը ձայներիզների ստվերային շրջանառության դեմ հրաշալի է։ Բայց ո՞վ
կարող է երաշխավորել, որ ոստիկանության գործողությունների արդյունքում իմ ձայնասկավառակն
այսօր հենց այդ շրջանառության մեջ չի հայտնվելու։ – Ինչո՞ւ պետք է հայտնվի։
– Իսկ ինչո՞ւ ոչ, եթե ընկերությունը, որը պետք Է զբաղվեր սկավառակի տարածմամբ
եւ որին պատկանում են իմ հեղինակային իրավունքները, հանկարծ փակվում է, իսկ նրա ողջ
ապրանքը կալանվում։ – Ինչո՞ւ չեք դիմում «Հայ-հեղինակ»-ին, որը կոչված է պաշտպանել
Ձեր իրավունքները։ –«Հայ-հեղինակ»-ին դիմելն այսօր պարզապես անիմաստ է։ –
Ձեր իրավունքներն ամրագրված չե՞ն «Հայ-հեղինակում»։ – Ոչ։ Գուցե անտրամաբանական
է, բայց «Հայ-հեղինակը» օգնելու փոխարեն խանգարելու է ստեղծագործական աշխատանքներին։
Պարզ մի օրինակ։ Եթե գրանցված լինեի «Հայ-հեղինակում», երգերիս հեռարձակումը հեռուստատեսությամբ
կամ ռադիոյով, կնշանակեր, որ այդ ընկերությունները պետք է ինձ որոշակի գումար վճարեն։
Դա այսօր անիրական է, եւ այդ դեպքում, փաստորեն, կկորցնեի հնարավորությունը ներկայանալ
ունկնդրիս։ ԺԱՆ ՍՄԲԱՏՅԱՆ – Ես միայն մեկ հարց ունեմ։ Ո՞վ Է հատուցելու
ինձ հասցված նյութական եւ բարոյական վնասը։ Հուլիսի 25-ին Գյումրիում պետք է կայանար
նոր ձայնասկավառակիս շնորհանդեսը։ Պատրաստվում էի շրջագայության։ Ամեն ինչ ձախողվեց
6՟րդ վարչության թեթեւ ձեռքով։ «Ռեկո-ռեկորդս»-ը արեց հնարավորինը սկավառակի պատրաստման
աշխատանքներում։ Սակայն այն հիմա փոշոտվում է 6՟րդ վարչության պահեստներում։ Եթե
«Ռեկո-ռեկորդսը» գոնե չնչին մասով գործեր ստվերային դաշտում, այսօր ստեղծագործողներիս
կողմից այդքան պահանջված չէր լինի։ Ես եւս բազմաթիվ «ինչո՞ւ»-ներ ունեմ ուղղված իրավապահ
մարմիններին։ Թո՛ւյլ տվեք աշխատել, պայքարե՛ք իսկական կարգազանցների դեմ, մի՛ խանգարեք
ստեղծազործել… Արթուր Իսպիրյան- Յուրաքանչյուր հեղինակ բավարարված է լինում
միայն այն դեպքում, երբ տեսնում է իր արդյունքները։ Այսօր արդյունքներն այդ անհասկանալի
եւ չհիմնավորված պատճառաբանությամբ մեկտեղվել են 6-րղ վարչությունում։ Արդյո՞ք այսպիսին
պետք է լինի պայքարը ձայնա եւ տեսաերիզների ստվերային շրջանառության դեմ… Կ.
Ս. R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել