Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՌԵԿՈՐԴՆԵՐԻ ԵՎ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀԵՂԵՂ

Օգոստոս 27,2005 00:00

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող
ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում գերազանց մրցելույթներ են ունենում
Հայաստանի ներկայացուցիչները: Մեր հանրապետության մարզական դրոշի պատիվը պաշտպանում
են 3 աղջիկ եւ 8 տղա: 58 կգ քաշային կարգում գյումրեցի Մերինե Գալուզյանը
չունեցավ հավասարը եւ արժանիորեն բարձրացավ պատվո պատվանդանի առաջին աստիճանին: Նրա
ընկերուհի եւ համաքաղաքացի Աննա Գովելյանը բավարարվեց բրոնզե մեդալով: Ցույց տված
արդյունքներով հայ աղջնակներին չեն զիջում մեր պատանիները: Բոլորին պարզապես հիացրեց
Եվրոպայի պատանիների եւ աշխարհի երիտասարդների անցած տարվա չեմպիոն Գյումրիի ներկայացուցիչ
Տիգրան Մարտիրոսյանը: Նա 69 կգ քաշային կարգում ոչ միայն երկամարտի 308 (140+168)
կիլոգրամ արդյունքով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը, այլեւ, սահմանելով Հին աշխարհամասի
վեց ռեկորդ, ճանաչվեց դեռ չավարտված առաջնության լավագույն ծանրորդ՝ արժանանալով
Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի հատուկ ոսկե մեդալին: Մեր հավաքականի հաշվարկում
արծաթե մեդալ գրանցեց Դավիթ Մուրադյանը, իսկ Ռուբեն Մամուլյանը՝ 50 կգ եւ Առաքել
Միրզոյանը՝ 62 կգ, որը օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանի որդին է, դարձան 3-րդ
մրցանակակիրներ: Երեկ մրցահարթակ պետք է մտնեին հայաստանցի
եւս երկու ծանրորդներ՝ 77 եւ 85 կիլոգրամ քաշային կարգերում, որոնց հետ նույնպես
պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Աշոտ Մխիթարյանը հույսեր էր կապում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել