Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱՆԱՉԵՔ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Օգոստոս 27,2005 00:00

ՃԱՆԱՉԵՔ
ԺՈՂՈՎՐԴԻՆ «Հասարակության շրջանում տպավորություն է ստեղծվում,
թե 2003 թվականի ընտրությունները, կեղծիքները այնքան էլ կարեւոր չեն: Քայլ էր՝ արվեց,
անցավ: Հիմա էլ նորից ենք սկսում: Ի՞նչն ենք նորից սկսում եւ ինչո՞ւ ենք նորից սկսում»,-
«Առավոտի» հետ զրույցում այսպիսի հարցադրումներ արեց Մտավորականների ֆորումի համակարգող
խորհրդի անդամ Սամվել Հովհաննիսյանը: Տարակուսանքը վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին:
Նրան վրդովեցնում է, որ իշխանություններին հաջողվեց ընդդիմադիր դաշտին ներքաշել իրենց
խաղի մեջ, հիմա էլ հանրաքվեի միջոցով փորձում են ժողովրդին ներքաշել, ինչը կապահովի
իրենց լեգիտիմացումը: Այս պարագայում պարոն Հովհաննիսյանը երկրորդական է համարում
բովանդակային թեմաներով զրույցները. «Եթե օրենքը, առավել եւս՝ Սահմանադրությունը,
չի կիրառվում,՝ լավն է, թե վատը՝ որեւէ նշանակություն չունի: Մենք պետք է ունենանք
օրինական իշխանություն, որը նախ կկիրառի Սահմանադրությունը, հետո նոր կքննարկենք՝
լա՞վն էր այն, թե՞ վատը»: Եվրամիության պարտադրանքներն, ըստ նրա, մեկ նպատակ են հետապնդում՝
«կործանել հայ ժողովրդին»: Մեր զրուցակիցը կասկած չունի, որ Հայաստանն ապրում
է նախահեղափոխական վիճակ: Ուստի քաղաքական ուժերին խորհուրդ է տալիս աշխատել սեփական
«մակարդակի բարձրացման» վրա, որպեսզի կարողանան ճիշտ տանել գործողությունները: «Ընդդիմությունը
նույն չափանիշների մեջ է, ինչ-որ իշխանությունը: Հայաստանը հիմա արտաքին քաղաքականության
օբյեկտ է, պետք է ձգտել գոնե սուբյեկտ դառնալ: Թող ժողովրդին չմեղադրեն պասիվության
մեջ: Իրենք չեն կարողանում ժողովրդին հավատ ներշնչել՝ թող այդ առնչությամբ մտահոգվեն:
Մեր քաղաքական դաշտը չի ճանաչում իր սեփական ժողովրդին»,- ասում է նա: Ն.
Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել