Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՕ-Ն ՏԵՍ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՂՃԱ

Օգոստոս 26,2005 00:00

ԸՕ-Ն
ՏԵՍ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՂՃԱ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում
«Արդարության» ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանն «Առավոտին» տվյալներ ներկայացրեց
օգոստոսի 23-ի դրությամբ ԿԸՀ եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ղեկավարության
կազմի վերաբերյալ: ՀՀ նախագահի ներկայացուցիչները ղեկավարում են 10 ընտրական հանձնաժողովներ,
9-ում՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ են, 10-ում՝ քարտուղար: ՀՀԿ անդամները 8 ընտրատարածքային
հանձնաժողովներում են ընտրվել նախագահ, 9-ում տեղակալ, նույնքան էլ՝ քարտուղար: 9-ական
հանձնաժողովներում դաշնակցականները ներկայացուցիչներ ունեն ղեկավար եռյակում: ՕԵԿ-ը
10-ական հանձնաժողովներում նախագահ եւ տեղակալ ունի, մեկում՝ քարտուղար: ՄԱԿ-ի ներկայացուցիչը
միայն մի հանձնաժողով է գլխավորում, սակայն ունի 2-ական տեղակալ եւ քարտուղար: «Ժողպատգամավոր»
խմբին ավելի շատ է բաժին հասել՝ հանձնաժողովի 4 նախագահ եւ 3-ական տեղակալ ու քարտուղար:
Մինչդեռ ո՛չ «Արդարության», ո՛չ «Ազգային միաբանության» ներկայացուցիչներն այդպես
էլ ղեկավար եռյակներում չեն հայտնվել, թեեւ «Ընտրական օրենսգրքի» համաձայն՝ ընտրական
հանձնաժողով կազմող այս ուժերն էլ են պատասխանատվություն կրում օրինականության համար:
Ֆելիքս Խաչատրյանն ասաց. «Սրանք ընտրովի պաշտոններ են: Եվ ինձ զարմացնում
է ԿԸՀ քարտուղար Համլետ Աբրահամյանի հեռուստաելույթը, որտեղ նա հայտարարեց, թե քաղաքական
պատասխանատվություն են ստանձնել, ուստի վերցրել են ընտրովի պաշտոնները: Ուրեմն՝ զավթել
են, թե չէ՝ ինչպե՞ս կարելի է «վերցնել» ընտրովի պաշտոնը: Դե, թող Եվրոպան հիմա տեսնի,
թե իր ասած բարելավված «Ընտրական օրենսգիրքը» ո՜նց է կիրառվում: Վաղն էլ կասեն, թե
բարելավվել է նաեւ Սահմանադրությունը: Թող այս օրինակով տեսնեն, թե ինչպես կկիրառվի
«լավ» Սահմանադրությունը»: Ընտրական հանձնաժողովների խնդրին երեկ անդրադարձավ
նաեւ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, որն իր ասելիքը ներկայացրեց
հարցադրման տեսքով. «Ընտրական այս հանձնաժողովներով ինչպե՞ս ենք հանրաքվե անցկացնելու:
Եթե մարդ ուզում է արդար ընտրություններ՝ ասում է, վերցրեք, ցանկացած հանձնաժողով,
եւ գնացեք ընտրության. այդպես էր Վրաստանում, Ուկրաինայում»: Ա.
Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել