Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԲ-Ն ՄԻՋԱՄՏԵԼ Է

Օգոստոս 25,2005 00:00

ԿԲ-Ն
ՄԻՋԱՄՏԵԼ Է «Հայաստանի Կենտրոնական բանկի միջամտությունը, որն
այսօր իրականացրեց ներխուժում եւ թողարկեց սեփական պետական պարտատոմսեր, կասեցրեց
դոլարի փոխարժեքի աճը երկրի արժութային շուկայում»,- «Արմինֆո»-ի թղթակցի հետ զրույցում
կարծիք է հայտնել Հայաստանի արժութային շուկայի փորձագետը: Նրա կանխատեսմամբ, մինչեւ
ընթացիկ շաբաթվա վերջը դոլարի փոխարժեքը չի իջնի 1 դոլարի դիմաց 470 դրամից, իսկ
մինչեւ սեպտեմբերի վերջը կտատանվի 1 դոլարի դիմաց 470-490 դրամի սահմաններում: Աղբյուրը
տեղեկացրել է, որ ՀՀ ԿԲ-ն այսօր մտադիր էր միջբանկային շուկայում վաճառել 3 մլն դոլար,
սակայն բանկերի շրջանում բարձր գնով դոլար գնելու ցանկության բացակայության պատճառով
հայտերի մեծ մասը մերժվել է, եւ արդյունքում ԿԲ-ն բանկերին վաճառել է ընդամենը 800
հազար դոլար՝ 1 դոլարի դիմաց 477,82 դրամ փոխարժեքով: Բացի այդ, երկրի գլխավոր
բանկն այսօր տեղաբաշխել է 2 մլրդ դրամի սեփական տարեկան պետական պարտատոմսեր՝ 4,4
տոկոս միջին կշռված եկամտաբերությամբ: Փորձագետը կարծում է, որ չնայած ԿԲ
կողմից բանկային շուկայում ավելորդ դրամային իրացվելիությունը ստերիլիզացնելու համար
դրամավարկային գործիքների կիրառմանը նպատակուղղված քայլերի ձեռնարկմանը, դրա մակարդակն
առայժմ մնում է բարձր՝ ավելի քան 10 մլրդ դրամ: «Արմինֆոն»
նշում է, որ օգոստոսի 24-ի դրությամբ ՀՀ ԿԲ-ն դոլարի նկատմամբ դրամի հաշվարկային
փոխարժեքը սահմանել է 1 դոլարի դիմաց 473,95 դրամի մակարդակում: Մանրածախ արժութային
շուկայում նույն օրը ցերեկը միջին փոխարժեքը կազմել է 490 դրամ՝ 1 դոլարի դիմաց՝
երեկոյան կողմ նվազելով մինչեւ 480 դրամ՝ 1 դոլարի դիմաց: Օգոստոսի սկզբից դոլարի
նկատմամբ դրամի արժեզրկումը կազմել է 5,8 տոկոս, իսկ վերջին 10 օրերին՝ 3,6 տոկոս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել