Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Օգոստոս 23,2005 00:00

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04: Մոռացեք արկածախնդրությունը եւ նոր ծանոթների մասին կարծիք կազմել մի շտապեք: ՑՈՒԼ 21.04-21.05: Ուշադիր նայեք շուրջբոլորը: Գուցե շրջապատում այն մարդն է, ում փնտրում եք ամբողջ կյանքում: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Սկսեք զբաղվել գլոբալ խնդիրների լուծմամբ: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Այսօր կարելի է ավելի շատ ժամանակ տրամադրել անձնականին: Աշխատանքը մի փոքր կսպասի: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Ձեզ կողքից թարմ հայացքն է պակասում: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Առաջիկայում ձեզ մեծ աշխատանք է սպասվում: Այնպես որ, հիմա մի լավ հանգստացեք: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Ասես խճճվել եք հանձնարարությունների լաբիրինթոսում: Սկսեք ձեզ համար ամենահաճելիից ու ամեն բան կհասցնեք: ԿԱՐԻՃ 24.10-22.11: Ժամանակը թանկ է: Դրա համար այն մանր-մունր հարցերի վրա մի վատնեք: ԱՂԵՂՆԱՎՈՐ 23.11-21.12: Ձեզ կյանքը լավ սկսելու առիթ է ընձեռվել: Աշխատեք այն ձեռքից բաց չթողնել: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 22.12-20.01: Սովորեք որոշ չափով հարմարվել կյանքի պահանջներին: ՋՐՀՈՍ 21.01-19.02: Եղեք բարի ու հաշվի առեք նաեւ գործընկերների տեսակետները: ՁՈՒԿ 20.02-20.03: Ձեր երեւակայությունը վերելքի մեջ է: Զբաղվեք ստեղծագործական աշխատանքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել