Հարցազրույց
ՀՀ փաստաբանների պալատի ընտրված նախագահ, իրավագիտության դոկտոր Ենոք Ազարյանի հետ:
– Պարոն Ազարյան, ի՞նչ վիճակում է փաստաբանների պալատի շուրջ ստեղծված դատական
վեճը։ – ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատը դեռ
չի քննել մեր կողմից ներկայացված Վճռաբեկ բողոքը: Ինչ վերաբերում է ՀՀ փաստաբանների
պալատի հանձնաժողովներում ընտրված անդամների ընտրությունը չկայացած ճանաչելու հայցադիմումին,
որը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում Է, նիստի օրը դեռ
չի վերանշանակվել: – Փաստորեն, ՀՀ փաստաբանների պալատը չի կազմավորվում եւ
փաստաբանական ինստիտուտը չի՞ գործում ՀՀ-ում։ – Փաստաբանական ինստիտուտը գործում
Է եւ, իմիջիայլոց՝ բավականին արդյունավետ: «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի
անցումային եւ եզրափակիչ դրույթներում ամրագրված Է, որ ՀՀ՟ում գործող փաստաբանական
մյուս միությունների լիազորությունները պահպանվում են մինչեւ փաստաբանների պալատի
կազմավորումը: ՀՀ փաստաբանների միությունն իմ ժամանակավոր միության նախագահի
պաշտոնակատար եղած ընթացքում, ՀՀ փաստաբանության մասին ՀՀ օրենքի համաձայն, ստեղծել
Է փաստաբանների միություն դիմած փաստաբանների արտոնագրի հավակնորդների փաստաթղթերը
ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով, հաստատել ենք հանձնաժողովի համապատասխան
աշխատակարգը եւ հանձնաժողովի եզրակացության հիման վրա միության խորհուրդը, փաստաբանության
մասին ՀՀ օրենքի 48 եւ 28 հհ-ի համաձայն, 34 հավակնորդների տրամադրել Է փաստաբանական
գործունեությամբ զբաղվելու արտոնագիր: Գյումրի եւ Վանաձոր քաղաքների փաստաբանական
գրասենյակներին, ինչպես նաեւ ՀՀ փաստաբանների միության հաշվապահությանը հատկացվել
են համակարգիչներ «Իրտեկ» ծրագրով: Բարձրացվել Է միության աշխատակազմի աշխատավարձը։
Ֆիզիոլոգիական արձակուրդում գտնվող կին-փաստաբաններն ազատվել են անդամավճարների
մուծումից, նշվել Է Փաստաբանության կազմավորման 83-ամյակը: Անխափան իրականացվել
է պետպաշտպանություն։ Իհարկե, եթե պալատը ձեւավորված լիներ, մենք բավականին լուրջ
առաջընթաց արձանագրած կլինեինք, սակայն, ցավոք, եղավ այն, ինչ որ եղավ։ Կարծում
եմ, բաց թողնվածը վերականգնելու համար երկար ժամանակ կպահանջվի։ – Դուք չե՞ք
կարծում, որ Վճռաբեկ դատարանը նույն կերպ կվարվի, ինչպես առաջին ատյանը եւ վերաքննիչ
դատարանը: Կմերժի ձեր բողոքը։ – Իհարկե, չեմ բացառում նման ելք։ Այդուհանդերձ,
կաշկանդված չեմ դատական համակարգի կայացրած որոշումներով: Մենք ունենք մեր դիրքորոշումը
վեճի շուրջ եւ մնում ենք նույն այն համոզմունքին, որ դատական համակարգը դեռ բավականին
երկար ճանապարհ ունի անցնելու արդարադատություն իրականացնելու համար։ – ՀՀ
փաստաբանները, իրողությունն այն է, որ բաժանվել են երկու թեւի։ – Անկախ բոլոր
հանգամանքներից, փաստաբաններիս միավորում է մեկ ընդհանուր նպատակ։ Մարդու եւ քաղաքացու
իրավունքների եւ ազատությունների ամենօրյա պաշտպանությունը, որի շուրջ, ուշ թե շուտ՝
նորից միավորվելու ենք։ Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ