Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կոալիցիոն

Օգոստոս 06,2005 00:00

Կոալիցիոն պայքարը հասավ դպրոց Օգոստոսի երեքին Գյումրիի թիվ 11 դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար նշանակված ընտրությունը հետաձգվեց անորոշ ժամանակով: Հիշեցնենք, որ հիշյալ պաշտոնը դարձել էր Շիրակի դաշնակցական մարզպետի ու Ազգային ժողովի պատգամավոր, ՕԵԿ-ական Սամվել Բալասանյանի կռվի թեմաներից մեկը. համենայնդեպս, այս մասին հրապարակավ խոստովանեց մարզպետ Ռոմիկ Մանուկյանը: Ըստ նրա, նախկին տնօրեն, ՕԵԿ-ական Ռուդիկ Կարապետյանի մահից հետո Բալասանյանը «խնդրել էր» իրեն՝ թափուր աթոռը տալ իր հարազատներից մեկին, որը սակայն մերժվել էր Ռոմիկ Մանուկյանի կողմից: Իսկ թե որն էր մրցույթի հետաձգման պատճառը, փորձեցինք ճշտել Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի պետ Վարդան Ասլանյանից: Նրա պարզաբանմամբ, մարզպետը դժգոհ է եղել խորհրդի աշխատանքից, եւ իր նշանակած երեք անդամներին իր լիազորության համաձայն «հետ է կանչել»: Ավելին՝ նրանցից մեկը անորոշ ժամանակով բացակայում է հանրապետությունից: Վարդան Ասլանյանի ասելով, քսանօրյա ժամկետում վերադաս մարմնի կողմից կհաստատվեն նոր անդամները, եւ խորհուրդը որոշում կկայացնի նոր ընտրության: Մեր տեղեկություններով, հիշյալ պաշտոնի համար կան յոթ հավակնորդներ, ընդ որում՝ թե՛ դաշնակցական եւ թե՛ «Օրինաց երկիր» կուսակցություններից, այնպես որ, առաջիկայում սպասվում է թեժ պայքար կոալիցիոն գործընկերների միջեւ: Դաշնակցությանը մոտ կանգնած աղբյուրների շրջանակներում տարածված ասեկոսեների համաձայն, դաշնակները կոալիցիայում կուսակցական ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար, այս անգամ թեկուզեւ դժկամորեն՝ թափուր պաշտոնը զիջելու են ՕԵԿ-ականներին: Սեփ. լր.Հ. Գ. Ի դեպ, ՕԵԿ-ի օգտին մեկ լուծում արդեն եղավ: Մենք տեղեկացրել էինք, որ քաղծառայության խորհրդի հայտարարած մրցույթում ԿԳՆ հանրակրթության վարչության պետի թափուր պաշտոնի համար հաղթող էին ճանաչվել ՕԵԿ-ական, Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի տնօրեն Նարինե Հովհաննիսյանը եւ ՀՅԴ թեկնածուն Կամո Նասիբյանը: ԿԳ նախարարը օրերս ընտրություն է կատարել Ն. Հովհաննիսյանի օգտին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել