Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԳԱԶԱՏԱՐԸ

Օգոստոս 06,2005 00:00

ԳԱԶԱՏԱՐԸ ԿՈՉՆՉԱՑՆԻ 10 ՀԱ ԱՆՏԱՌ Անցած տարվա նոյեմբերին Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի մերձակայքում տրվեց Հայաստան-Իրան գազատարի շինարարության մեկնարկը: Իրանական կողմում կառուցվելիք 100 կմ գազատարն ընդգրկում է Թավրիզ-Նորդուզ տարածքը, եւ այս հատվածի շինարարությունը պետք է իրականացնի իրանական կողմը: Հայկական կողմում կառուցվելիք Իրան-Հայաստան 40 կմ գազատարի կառուցումը կոչնչացնի Մեղրու անտառային բացառիկ ծածկույթից մի հատված: Մասնավորապես, ըստ Սյունիքի տարածքային բնապահպանության տեսչության պետ Լեւոն Պետրոսյանի՝ կոչնչանա 10 հա սոճու անտառ՝ 23-33 մ լայնությամբ ճանապարհ բացելու համար: Սակայն բնապահպաններին կարծես թե հաջողվում է, ի տարբերություն Մթնաձորի, այս անգամ հարցը կարգավորել առանց աղմուկի: Բնապահպանների հրավերով օրերս Սյունիքում էր ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Վերջինիս հետ տեղում քննարկվեց ստեղծված իրադրությունը, ու Լեւոն Պետրոսյանի տեղեկատվությամբ, իրենց եզրակացությունն առաջիկայում կներկայացվի նախարարություն: Բնապահպանները համոզված են, որ էներգետիկները հավանություն կտան այդ եզրակացությանը: Ի դեպ, բնապահպանների նախագծած տարբերակով գազատարի երկարությունը կրճատվում է 3-4 կմ-ով, ու արդյունքում էլ չի վնասվում սոճու անտառը: Սեփ. լր.Հ. Գ. Ի դեպ, թեեւ Շիկահողի արգելոցին առնչվող խնդիրն արդեն լուծված է, սակայն սյունեցիների համար այդպես էլ պատասխան չի ստացել հետեւյալ հարցը՝ արդյոք երկրին պե՞տք է Մեղրի-Կապան երկրորդ ճանապարհը, երբ մեկն անգամ չեն կարողանում սպասարկել ձմռան ամիսներին, հատկապես՝ Լեռնանցք-Քաջարան հատվածում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել