Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԳԱԶԱՏԱՐԸ ԿՈՉՆՉԱՑՆԻ 10 ՀԱ ԱՆՏԱՌ

Օգոստոս 06,2005 00:00

ԳԱԶԱՏԱՐԸ
ԿՈՉՆՉԱՑՆԻ 10 ՀԱ ԱՆՏԱՌ Անցած տարվա նոյեմբերին Սյունիքի մարզի
Ագարակ քաղաքի մերձակայքում տրվեց Հայաստան-Իրան գազատարի շինարարության մեկնարկը:
Իրանական կողմում կառուցվելիք 100 կմ գազատարն ընդգրկում է Թավրիզ-Նորդուզ տարածքը,
եւ այս հատվածի շինարարությունը պետք է իրականացնի իրանական կողմը: Հայկական կողմում
կառուցվելիք Իրան-Հայաստան 40 կմ գազատարի կառուցումը կոչնչացնի Մեղրու անտառային
բացառիկ ծածկույթից մի հատված: Մասնավորապես, ըստ Սյունիքի տարածքային բնապահպանության
տեսչության պետ Լեւոն Պետրոսյանի՝ կոչնչանա 10 հա սոճու անտառ՝ 23-33 մ լայնությամբ
ճանապարհ բացելու համար: Սակայն բնապահպաններին կարծես թե հաջողվում է, ի
տարբերություն Մթնաձորի, այս անգամ հարցը կարգավորել առանց աղմուկի: Բնապահպանների
հրավերով օրերս Սյունիքում էր ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Վերջինիս
հետ տեղում քննարկվեց ստեղծված իրադրությունը, ու Լեւոն Պետրոսյանի տեղեկատվությամբ,
իրենց եզրակացությունն առաջիկայում կներկայացվի նախարարություն: Բնապահպանները համոզված
են, որ էներգետիկները հավանություն կտան այդ եզրակացությանը: Ի դեպ, բնապահպանների
նախագծած տարբերակով գազատարի երկարությունը կրճատվում է 3-4 կմ-ով, ու արդյունքում
էլ չի վնասվում սոճու անտառը: Սեփ. լր.Հ.
Գ. Ի դեպ, թեեւ Շիկահողի արգելոցին առնչվող խնդիրն արդեն լուծված է, սակայն սյունեցիների
համար այդպես էլ պատասխան չի ստացել հետեւյալ հարցը՝ արդյոք երկրին պե՞տք է Մեղրի-Կապան
երկրորդ ճանապարհը, երբ մեկն անգամ չեն կարողանում սպասարկել ձմռան ամիսներին, հատկապես՝
Լեռնանցք-Քաջարան հատվածում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել