Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՐԱԺԵՇՏԻ

Օգոստոս 05,2005 00:00

ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔ 2005 թ. օգոստոսի 2-ին կյանքից հեռացավ վաստակաշատ քաղաքական-հասարակական գործիչ, անզուգական ընկեր, պետական իմաստությամբ օժտված հայրենանվեր գործիչ, ուսուցիչ, Մարդ Էդուարդ Հայկի Թումանյանը։ Ընկերների եւ նրան ճանաչողների շրջանում Էդուարդ Թումանյան անունը համահունչ էր ընտանիքի հավատավոր հոր, անսպառ գիտական պրպտուն մտքի տեր, հավատարիմ ընկերոջ եւ պարզապես շատ բարի ու ազնիվ մարդու կերպարին։ Էդուարդ Թումանյանը ծնվել էր 1929 թ.-ին։ Իր ոգեղեն հարուստ կյանքի ճանապարհին նա աշխատել է Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում՝ պրոռեկտոր, 1972-ին արժանացել է գիտությունների թեկնածուի եւ դոցենտի գիտական աստիճանի եւ կրթել հազարավոր ուսանողների։ 1982-1992 թթ. զբաղեցրել է Ծաղկաձորի գլխավոր մարզաբազայի փոխտնօրենի պաշտոնը։ Բազմաբովանդակ օժտվածության Էդուարդ Թումանյանը հիմնադրել է առաջին ջազ-էստրադային նվագախմբերից մեկը, որը փայլուն հաջողություններով հանդես է եկել նախկին Խորհրդային Միության գրեթե բոլոր մայրաքաղաքներում։ Նա հեղինակն է նշանավոր դարձած «Այլ աչեր» երգի։ 1992 թ.-ին անցնելով թոշակի՝ կյանքով իմաստնացած, անհանգիստ մարդը իր հոգու ողջ ներուժով զբաղվեց քաղաքական-հասարակական եռանդուն գործունեությամբ՝ մշտապես հանդիսանալով անկաշառ եւ միավորման ջատագով վառ անհատականություն։ Մենք բոլորս խոր վշտով սգում ենք մեր ընկերոջ եւ հնչեղ մարդու՝ Էդուարդ Հայկի Թումանյանի կորուստը։ Համոզված ենք, որ նրա անմոռաց հիշատակը միշտ վառ կմնա բոլորի սրտերում՝ որպես հայրենիքին անբասիր ծառայելու պայծառ օրինակ։ Ռաֆայել Ղազարյան, Պերճ Զեյթունցյան, Ստեփան Ստեփանյան, Սարգիս Խաչատրյան, Գառնիկ Մարգարյան, Աշոտ Մանուչարյան, Վարդան Խաչատրյան, Խորեն Պալյան, Բաբկեն Վարդանյան, Գայանե Մարկոսյան, Արմեն Հովսեփյան Հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին, ժամը 14:00-ին, Մոսկովյան 25, բնակարան 12-ից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել