Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐԻՍ, ԿԱՊԱՆ. ԻՆՁ ԿԱՆՉՈՒՄ ԵՔ ԱՆԴԱԴԱՐ

Օգոստոս 04,2005 00:00

«Վաղնջական ժամանակներից է հիշատակվում
Կապանը: Ժամանակին այն եղել է Սյունիքի թագավորության մայրաքաղաքը… Առեւտրամոլությունից
զերծ մնացած Կապանում տեսնելու եւ արժեւորելու շատ բան կա: Այնպես որ՝ մի՛ կորցրեք
Կապանում հայտնվելու հնարավորությունը»: Ենթավերնագրում մեջբերել ենք «Այցելեք
Կապան. Լեռնահայաստանի ամրոցը» գովազդային գրքույկից: Շարունակելով գովազդային արշավը՝
նշենք, թե մինչ Կապան հասնելն էլ տեսնելու եւ արժեւորելու շատ բան կա: Ասենք, անպայման
արժեւորման արժանի է նույն տեղում սոլյարկա եւ թթվասեր վաճառելու հայ հանճարի ունակությունը:
Այ այդպես
հուլիսյան իր ասուլիսում, որ խորագիր էլ ուներ՝ «Ազգային պետականության հիմքերը Լեռնահայաստանում»,
ընդդիմության վրա «բռնեց ու կատաղեց» «Սյունյաց արծիվներ» կազմակերպության նախագահ
Խաչիկ Ասրյանը, որն իր գրասենյակում վանդակի մեջ արծիվ է պահում: Ասուլիսում նա հայտարարեց,
թե Հայաստանում չկա ընդդիմություն, կան փոքրիկ խմբեր, որոնք ժամանակին եղել են իշխանության
մեջ, եւ «իրենց անունը քաղաքական դաշտում պահելու համար անընդհատ ասուլիսներ, ելույթներ
են ունենում հասարակության առաջ»: Իսկ
Գորիսի փողոցներից մեկում գտնվող այս տան դարպասները պիտի որ քաջածանոթ լինեն հայ
կինոսիրող հանրությանը: Ճիշտ է՝ «Հարսնացուն հյուսիսից» կինոնկարում դրանք դեռեւս
փայտից են, իսկ հիմա՝ երկաթից, բայց տպավորությունը մնացել է նույնը, որ հիմա մի
տեղից դուրս կգա Մուրադը եւ կհարցնի՝ «Չբռնեմ ու կատաղե՞մ»: Սա
էլ դեռ ամբողջը չէ: Խաչիկ Ասրյանը հայտնեց, թե ընդդիմությունը նույնիսկ չգիտի, որ
«իրենց թույլ կարգավիճակով» Հայաստանը կտանեն կործանման: Եվ արդյոք հայ ժողովուրդը
պե՞տք է գնա դրանց ետեւից, իհարկե՝ ոչ: Հատկապես 21-րդ դարում, երբ մոլորակի գրեթե
բոլոր անկյուններում պատերազմ է»: Մեր ընդդիմադիրները թերեւս տեղյակ չեն, որ «Սյունյաց
արծիվների» ղեկավարն իրենց դիմել է այս կոչով. «Իշխանությո՞ւն եք ուզում, ինչի՞ համար,
ժողովրդին ղեկավարելո՞ւ համար, խնդրեմ, բարի եղեք համբերեք եւ մասնակցեք խորհրդարանական
եւ նախագահական ընտրություններին, հաղթեք, եւ Աստված ձեզ հետ՝ սկսեք ղեկավարել, բայց
միշտ ավելացնելով նորը: Սա է իմ կոչը սուտ եւ կեղծ ընդդիմադիրներին»: Այս
ֆոնին չենք կարող չհիշատակել նաեւ ՀՀԿ տարածքային կազմակերպության ղեկավարի տնօրինած
հաստատության՝ Կապանի պետական բժշկական քոլեջի պատերին առկա պատկերները, ուր շարունակում
էին փակցված մնալ հետմահու ընդդիմադիր դարձած «Միասնություն» դաշինքի առաջնորդների
նկարները: Սա պատահական չէր, քանի որ ինչպես հավաստիացնում էր կազմակերպության ղեկավար
Ռոմիկ Սարգսյանը՝ իրենք այստեղ շարունակում են համագործակցությունն ինչպես երկրապահների,
այնպես էլ «Հանրապետություն» կուսակցության իրենց նախկին գործընկերների հետ: Եվ իրոք՝
նաեւ քաղաքական առեւտրամոլությունից զերծ մնացած Կապանում տեսնելու եւ արժեւորելու
շատ բան կա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել