Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանում

Օգոստոս 03,2005 00:00

Հայաստանում ամեն բան աղվոր է Ասում են «Բազե» փառատոնի սփյուռքահայ մասնակիցները Իրաքի ջոկատը «Բազեին» մասնակցում է 18 հոգանոց խմբով՝ 4 աղջիկ եւ 14 տղա: Նրանք բոլորն ընդգրկվել են մարզական խմբերում: Անաստաս Բաղդասարյանը եւ Տիգրան Բալյանը 1-ին անգամ էին Հայաստանում. «Հենց այնպես, ինչպես տեսանք, պատկերացնում էինք Երեւանը: Շատ ուրախ ենք, որ այս փառատոնը հնարավորություն տվեց տարբեր երկրների հայ երիտասարդներին իրար հետ շփվելու, իրար ճանաչելու»: Տղաների տրամադրվածությունը մարտական էր, եւ նրանք աչքի էին ընկնում հատկապես սպորտային մրցումներում, թեեւ ներկայացել են բոլոր մրցակարգերում: Դամասկոսից (Սիրիա) ժամանած Արամ Կոշկարյանը 1-ին անգամ էր Հայրենիքում: Նա շատ էր հավանել «Երեւանի կանաչությունը, շենքերը, փողոցները, ամեն-ամեն բաները»: Արամն իրեն Հայաստանում հրաշալի է զգում, քանի որ «այնտեղ ամենն արաբ են, իսկ այստեղ ամենուր հայեր են եւ մայրենիով կխոսին»: Իրանի ջոկատից Ալինա Մանուչարյանը 3-րդ անգամ է ՀՀ-ում. «Շատ լավ է, որ այս փառատոնն առիթ է դառնում շատ հայ երիտասարդների համար գոնե մեկ անգամ գալ եւ տեսնել Հայրենիքը, ճանաչել մեր երկիրը եւ ժողովրդին»: Նարեկ Քեշիշյանը եկել էր Ֆրանսիայից: Նա 1-ին անգամ էր Հայաստանում, չափից ավելի գոհ է եւ ուրախ, որ եկել է Հայրենիք: «Ուրիշ տարիներ էլ կգամ ու հաճույքով կմասնակցեմ այս փառատոնին, եւ օրերը, որ դեռ պիտի գան, շատ լավ կանցնեն: Ընկերներիս էլ պիտի համոզեմ՝ գան: Կուզեմ այս ժամանակը երկար ձգվի եւ կարողանամ վայելեմ Հայրենիքս»,- ասաց նկարչության մրցույթին մասնակցած եւ եռագույնով բնությունը նկարած Նարեկը: Վրաստանից ժամանած Էրիկ Դավիդյանը, որ մասնակցում է երգիծանքի մրցույթին, Հայաստանում էր երկրորդ անգամ: Խոստացավ, որ «Բազե» փառատոնի մասին իր տպավորությունները կկիսի փառատոնի ավարտից հետո, սակայն նկատեց, որ միջոցառումներն անց են կացվում քաղաքի տարբեր ծայրերում եւ իրենք ամեն օր վազքի մեջ են: Էրիկը համեմատեց Վրաստանի եւ Հայաստանի երիտասարդներին. «Վրաստանում երիտասարդները մտածում են, հետո՝ խոսում, իսկ այստեղ հակառակն է՝ ասածները չեն անում եւ խոսքերը չեն համընկնում ասածներին: Վրաստանի երիտասարդները շատ ավելի ազատ են ու անկաշկանդ: Բայց ես միեւնույն է` ինձ շատ լավ ու հանգիստ եմ զգում Հայաստանում, քանի որ սա իմ հայրենիքն է, եւ ուզում եմ, որ այստեղ էլ մարդիկ լինեն ավելի ազատ, անկաշկանդ ու անկեղծ»: ԱՐԵՎ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել